Այդ գործողությունները ցույց են տալիս իրենց ջղաձգումները, խռխռոցները. Բագրատ Սրբազան ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
Բագրատ Սրբազանն այժմ Սուրբ Աննա եկեղեցու բակում է։ Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Սարդարապատի հուշահամալիր Կաթողիկոսի մուտքը խոչընդոտելուն, կարծիք հայտնեց՝ եղել է ուղիղ հրահանգ։
Նրա խոսքով՝ երեկ տեղի է ունեցել մեր վերջին շրջանի ամենամեծ սրբապղծությունը։
«Անձերից վերանալով՝ պետք է ասեմ, որ նույն Ամենայն Հայոց Հայրապետի ջանքերով է, որ մենք Սարդարապատ ունենք… Իրենց վարքը պետք է մեզ բոլորիս չզարմացնի։ Ո՛չ իրավական իմաստով, ո՛չ բարոյական իմաստով իրենք գոյություն չունեն։։ Իսկապես չկան։ Ոչ մի առնչություն չունեն մեր ժողովրդի հետ։ Ոչ նրա իղձերի, երազանքների, ապրումների։ Հիմա ուղիղ հրահանգ էր այդ մարդուց, թե ուղիղ հրահանգ էր դրսից՝ հետևողականորեն իրենց մտածումների արտահայտությունն է, թե ինչ վերաբերմունք ունեն մեր արժեքների նկատմամբ, եկեղեցու նկատմամբ և ընդհանրապես՝ մեր կյանքի նկատմամբ։
Այդ գործողությունները ցույց են տալիս իրենց ջղաձգումները, խռխռոցները։ Անհասկանալիության սահմանից էլ վեր է, պարզ արձանագրում է, որ մեր երկրում որևէ ձևով սկզբունք, գաղափար, կարմիր գիծ անունը դրեք, բարոյականություն, իրենց օրակարգում գոյություն չունի, կա մեկ բան՝ աթոռ, իշխանություն, ո՞ւմ հաշվին, ինչի՞ հաշվին։ Պարզ է, չէ՞ մեզ։ Սա անբարոյականության, ուզում եմ հավատալ վերջին աստիճանն է, բայց դիմացը լեցուն բաներ կան, գիտեք»,-ասաց Բագրատ Սրբազանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան