Ադրբեջանին հանձնված Տավուշի բարձունքները թույլ կտան վերահսկել հայկական բանակի ցանկացած շարժ․ Ադրբեջանցի փորձագետ
«Այս բարձունքները մեզ թույլ կտան վերահսկել հայկական բանակի ցանկացած շարժ»,- ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում ասում է ադրբեջանցի ռազմական փորձագետը։
Ռեպորտաժը կարահանվել է Տավուշի՝ Ադրբեջանին հանձնված տարածքներին մոտ։
Փորձագետը նշում է, որ բարձունքները ռազմավարական նշանակություն ունեն, դրանք լայն հնարավորություն են տալու վերահսկողության ներքո պահել հայկական մի քանի գյուղեր՝ Բաղանիդը, Ոսկեպարը։
«Բացի այդ դա հնարավարություն է տալիս դիտարկման ու վերահսկողության ներքո պահել հայկական բանակի ապագա գործողություններն ու ցանկացած շարժ»,-նշում է ադրբեջանցի փորձագետը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները