Փաստաբանների պալատի խորհուրդը դատապարտել է Սարդարապատի հուշահամալիր Կաթողիկոսի մուտքը խոչընդոտելը
Փաստաբանների պալատի խորհուրդը դատապարտել է Սարդարապատի հուշահամալիր Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը ոստիկանության ծառայողների կողմից խոչընդոտելը
«ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը՝ մասնակցությամբ՝ խորհրդի նախագահ Սիմոն Բաբայանի, խորհրդի անդամներ Էմին Բեգլարյանը, Պավել Գյուլումյանը, Մանե Կարապետյանը, Ռուբեն Հակոբյանը, Արսեն Հարությունյանը, Հարություն Հարությունյանը, Լիլիթ Ղազանչյանը, Կարեն Մեժլումյանը, Կարեն Սարդարյանը, Մարինե Ֆարմանյանը՝ քննարկելով Հանրապետության տոնին՝ 2024 թվականի մայիսի 28-ին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը Մայիսյան հերոսամարտը խորհրդանշող Սարդարապատի հուշահամալիր ոստիկանության ծառայողների կողմից խոչընդոտելու վերաբերյալ տեղեկությունները,
Հիմք ընդունելով հանրային աղբյուրներում տարածված տեսանյութերը,
Հաշվի առնելով Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում, որը ճանաչված է նաև Սահմանադրության 18-րդ հոդվածով,
Նկատի ունենալով, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիսանում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր առաջնորդը,
Արձանագրելով նույնիսկ «Պետական արարողակարգի մասին» օրենքով Ամենայն Հայոց Կաթողիկոսին վերապահված առանձնահատուկ կարգավիճակը,
Զերծ մնալով որևէ քաղաքական գնահատականից,
Դիտարկելով Կաթողիկոսի մուտքը խոչընդոտելու արարքը ոտնձգություն Հայ Առաքելական եկեղեցու որպես ազգային արժեքի հեղինակության նկատմամբ,
Անընդունելի համարելով Հանրապետության տոնին ազգային նշանակություն ունեցող խորհրդանշական կառույց Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտք խոչընդոտելը,
ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է
Հանրապետության տոնին Մայիսյան հերոսամարտը խորհրդանշող Սարդարապատի հուշահամալիր Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը ոստիկանության ծառայողների կողմից խոչընդոտելը»-ասվումէ տարածված հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Գարեգին Երկրորդ. Այս օրերին հրամայական է, որ միասնական, հաստատակամ լինենք՝ ընդդեմ մեր ազգային կյանքը փոթորկող ներքին և արտաքին մարտահրավերների
- Գարեգին Երկրորդը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին
- Գարեգին Երկրորդն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու փոխգործակցությանը
- Գարեգին Երկրորդը իր գնահատանքն է հայտնել Շվեդիայի Եկեղեցուն և իշխանություններին
- Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները