Աղետի հետևանքով Լոռու մարզի երկաթուղային գծերը վնասվել են 8 տեղերում
Մայիսի 25-26-ի բնական աղետի հետևանքով Լոռու մարզի երկաթուղային գծերը վնասվել են 8 տեղերում՝ մինչև 2 կիլոմետր ընդհանուր երկայնքով: Բացի այդ, հեղեղվել են 4 էլեկտրակայաններ և կայանների էլեկտրական կենտրոնացման սարքավորումներ, վնասվել են 3 ինժեներական կառույցներ, ինչպես նաև տարբեր լարման էլեկտրահաղորդման գծեր: Այս մասին հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից։
««Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը մայիսի 26-ից անցել է հասցված վնասների չափը պարզելու և խաթարված ենթակառուցվածքը վերականգնելու համաժամանակյա աշխատանքներին: «ՀԿԵ» գլխավոր տնօրեն Ա.Մելնիկովի գլխավորությամբ ստեղծվել է երկաթուղու վնասված ենթակառուցվածքի հետևանքների վերացմանն ուղղված վերականգնողական աշխատանքների կազմակերպման շտաբ:
Ընկերության ղեկավարը ռուսաստանյան «Ռոսժելդորպրոյեկտ» ԲԸ-ից հրավիրված մասնագեների հետ համատեղ իրականացնում են բոլոր ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն՝ աշխատանքների ծավալների, տեխնոլոգիայի և ենթակառուցվածքի վերականգնման համար անհրաժեշտ նյութերի քանակի սահմանմամբ:
Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումն ու կապը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ մշակվում են երկաթուղու աշխատանքի ժամանակավոր սխեմներ»,- հայտնում են ընկերությունից։
Հարակից հրապարակումներ`
- Աշխատանքներ են իրականացվում Ալավերդի, Տաշիր քաղաքներում և Հաղպատ գյուղում․ ՆԳՆ ՓԾ
- Ճոճկանից հղին մեծ դժվարություններ հաղթահարելով հասել է Ալավերդի ԲԿ և սպասում է իր առաջնեկին
- Հաղպատում և Ալավերդիում իրենց տնակներում արգելափակված մարդիկ օգնության համար զանգում են լրագրողներին
- Հեղեղի հետևանքով Սարիբեկ Բալյանը զոհվեց իր 39-ամյակի օրը
- Ցուցուլյան. Ունենք մեկուսացված բնակավայրեր Ալավերդիի շրջանում
- Հեղեղումների հետևանքով ինտերնետ և հեռախոսային կապը գործում է խափանումներով
- Աշխատանք է իրականացնում հեղեղումներին հարակից բնակավայրերից երկու հղիների տարհանման համար
- Ալավերդիում գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթուն
- Հեղեղված Ալավերդին՝ թռչնի թռիչքի բարձրությունից
- Ալավերդիում մարդիկ չեն կարողանում տներից դուրս գալ, ստորին հարկերում կոյուղաջրերը ետ են գալիս, լցվում բնակարաններ. Պապինյան
- Ալավերդիում աղետ է. վարարած Դեբեդն իր ճամփին քշել տարել է ամեն բան. Հրաչյա Պապինյան