Մեկնարկել է «Իմնեմնիմի» podcast-ի 103-րդ թողարկումը՝ առանց Սամսոնյանի և Սաղաթելյանի.ՈւՂԻՂ
«Իմնեմնիմի» podcast-ը 103-րդ թողարկման հերթապահներն են Զառա Մարգարյանը և Գոհար Մելոյան, հյուրերը՝ Մհեր Սահակյան, Թովմաս Առաքելյանը։
«Իմնեմնիմի» podcast-ը Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի համատեղ հեղինակային հաղորդումն է AntiFake TV–ում։
Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել էին մարտի 22-ին և կալանավորվել են երկու ամիս ժամկետով փոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանի հանձնողական քաղաքականության վերաբերյալ սուր գնահատականներ հնչեցնելու համար:
Մայիսի 21-ին՝ երկամսյա ժամկետի լրանալու վերջին օրը Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը դատավոր Արման Հովհաննիսյանի որոշմամբ փոփոխվեց վարչական սահմանափակման՝ այն է նրանց արգելվեց վարել «Իմնեմնիմի» podcast-ը ։
Հարակից հրապարակումներ`
- «Իմնեմնիմի»-ում հերթապահությունը շարունակվում է
- Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
- Եթերում է «Իմնեմնիմի»-ի փոդքասթի 100-րդ թողարկումը
- «Իմնեմնիմի»-ի 100-րդ թողարկումը վարելու են Սամսոնյանի և Սաղաթելյանի փաստաբաններ՝ Մելիքյանը և Բաբայանը