Ալեն Սիմանյանը ԱԺ պատգամավորների և աշխատակիցների մեծ կազմով մե է Սլովենիա
ԱԺ-ից հայտնում են, որ Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով հունիսի 3-6-ը մեկնում Սլովենիայի Հանրապետություն:
Ալեն Սիմոնյանի հետ գործուղվում է մեծ կազմ, որում ընդգրկված են նաև Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Հայաստան-Սլովենիա բարեկամական խմբի անդամ, Ազգային ժողովի պատգամավորԼենա Նազարյանը, Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը, Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Ալեքսանդր Մխիթարյանը, Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտ Զինա Չալիկյանը, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի և եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Մերի Վարդանյանը, Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի և ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ Արման Մկրտչյանը, Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության անձնագրային սպասարկման բաժնի առաջատար մասնագետ Էրիկ Մելքոնյանը, Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ – օպերատոր Դավիթ Հակոբյանը, Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի հեռուստաօպերատոր Հրայր Քալաշյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ըստ Ալեն Սիմոնյանի՝ եկել է ժամանակը, որ եկեղեցին հարկեր վճարի
- Նոր բան մտածեք. Ալեն Սիմոնյանը՝ Տավուշից մեկնարկած քայլերթի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները