Փաշինյանի այսօրվա մեկնաբանությունն անպարկեշտ է, ավելին՝ անհեթեթ. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Սարդարապատի հուշակոթողի առջև պետական նենգամիտ սադրանքով տեղի ունեցած անպատկառության ու խայտառակության առնչությամբ ՀՀ վարչապետի այսօրվա մեկնաբանությունն անպարկեշտ է, ավելին՝ անհեթեթ, երբեք ոչ վայել պետական բարձրագույն գործչին»,- գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանը։
«Թող քաջ գիտակցեն ամենքը, որ որևէ մեկը՝ շարքային ուժայինից մինչև պետության վերին իշխանավոր, իրավունք չունի խոչընդոտելու կամ կանգնեցնելու Ամենայն Հայոց Հայրապետի շարժն ու այցը. հայ իրականության մեջ միշտ բաց պետք է լինեն բոլոր վայրերն ու դռները Հայոց Հայրապետի առջև, և այդ ամենը խնամքով ու պատկառանքով պետք է ապահովեն ու իրագործեն հենց պետական գործիչներն ու ծառայողները:
Քանի որ մեր Հայրենի երկրում մեր Սբ Եկեղեցին մարմնավորում է պետության խիղճը, Սբ Եկեղեցին է բարոյական ըմբռնումների և հոգևոր բարձրագույն արժեքների կրողն ու քարոզիչը, իսկ Ամենայն Հայոց Հայրապետն էլ անձնավորում է բովանդակ Հայոց Եկեղեցին»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել էր. «Ամենայն հայոց Կաթողիկոսի կողմից ղեկավարվող քաղաքական շարժումը նախորդ օրը և նաև երեկ պետական արարողակարգային միջոցառումներին խոչընդոտելուն ուղղված գործողություններ էր արել, և երբ որ Վահափառ Հայրապետը մոտեցել է պետական արարողակարգային միջոցառման վայր, ընդ որում հրավեր չի ունեցել, մենք էլ տեղեկություն չենք ունեցել, որ նա ակնկալում է հրավեր, ոստիկանությունը պարզապես փորձել է ճշտել, թե արդյոք Վեհափառ Հայրապետը եկել է իր կողմից ղեկավարվող շարժման նախաձեռնած խոչընդոտող ու սադրող գործողությունները շարունակելո՞ւ, թե՞ այլ նպատակով»։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱԵ սփյուռքի թեմեր. Ոստիկանների կողմից նմանօրինակ անհարիր վարքագիծն անարգանք է ողջ քրիստոնյա հայության համար
- Երուսաղեմի հայոց պատրիարքը դատապարտում է ոստիկանության ամոթալի վարմունքը Հայոց հայրապետի հանդեպ
- Նիկոլ Փաշինյան. Վեհափառ Հայրապետը չի ունեցել հրավեր
- Սարդարապատում՝ Վեհափառ Հայրապետի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն չի նշանակվել
- Սարդարապատում կարմիրբերտավորները պոկել են Արցախի թեմի առաջնորդի պանակեն
- Կադրեր՝ ինչպես են Հայոց Հայրապետն ու եկեղեցականները հաղթահարելով ոստիկանական պատնեշները հասնում Սարդարապատի հուշահամալիր
- Մեր եկեղեցին չի՛ կրնար անտարբեր մնալ ի տես Հայրենիքի քանդումին․ Արամ Ա
- Քաղաքացիները Սարդարապատում «Սրբազան պայքար» գրությամբ ծաղկեպսակով ծածկել են Փաշինյանի անունից դրված ծաղկեպսակը
- Հանել-հեռացրել են Ամենայն հայոց կաթողիկոսի ծաղկեպսակը Սարդարապատի հուշահամալիրից. Ռուբեն վարդապետ Զարգարյան
- Շներ և շակալներ, ուրիշ բա չկա ասելու. Օգտատերերը՝ Սարդարապատի հուշահամալիր Կաթողիկոսի մուտքը խոչընդոտելու մասին
- Ոստիկանները խոչընդոտում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան