Թմրանյութերի թեստավորման արդյունքում առնվազը երեք ոստիկան ազատվել է աշխատանքից. Արփինե Սարգսյան
«Արդեն իսկ ունենք ծառայողական քննություններ, առնվազն երեքն այս պահի դրությամբ ես հիշում եմ, որ երեք դրական թեստավորման արդյունքում ՆԳՆ-ի հակակոռուպցիոն և ներքին անվտանգության վարչությունը ծառայողական քննություն է հարուցել և դրա հիմնա վրա երեք անձինք ազատվել են աշխատանքից»,-ԱԺ-ում հայտարարեց ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
Նա հայտնեց, որ ոստիկանների ատեստավորման փուլում նախատեսվում է թեստեր թմրամիջոցների առկայության մասով։
«Եթե մենք տեսնում ենք, որ թեստը դրական է, այսինքը անձի օրգանիզմում կա որոշակի մնացուկներ և վկայում են թմրամիջոցների օգտագործման մասին, ապա այս աշխատակիցն արդեն իսկ չի անցնում ատեստացիա»,- հայտնեց փոխնախարարը։
Սարգսյանը տեղեկացրեց, որ նույն կերպ ոստիկանության բոլոր ծառայողների հետ ունենալու են նույն թեստավորման գործընթացը և հաջորդ տարվա կտրվածքով կամփոփեն և կհասկանան թե արդյոք շարունակվում են դեպքերը, թե ոչ։
Նրա խոսքով՝ նույնը կա նաև փրկարար ծառայությունում։