Արարողակարգի գործընկերների փոխանցմամբ` իրականացվել են ճշգրտումներ, Վեհափառի անունը հրավիրյալների ցանկում չի եղել. ՆԳ փոխնախարար
«Ցանկացած դեպք, այդ թվում այս դեպքը գտնվում է նախարարության հակակոռուպցիոն և ներքին անվտանգության վարչության մոնիտորինգի ուշադրության կենտրոնում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանին՝ պատասխանելով ոստիկանների կողմից Սարդարապատի հուշահամալիրում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և եկեղեցականների մուտքը խոչընդոտելու դեպքի վերաբերյալ հարցերին։
Նա վստահեցրեց, որ եթե գործընկերները փաստերի համադրման արդյունքում գտնեն, որ կա ծառայողական քննության կարիք, դա կլինի. «ՆԳՆ համար բռնության կամ լիազորությունների ոչ իրավաչափ անցման որևէ դեպք ընդունելի չէ»։
Փոխնախարարաը նշեց. «Կա պետական արարողակարգ, որով կան պահանջներ, որոնք պետք է պահպանվեն, այդ թվում խոսքը վերաբերում է հրավիրվածներին։ Պետական արարողակարգի մեր գործընկերների փոխանցմամբ, տվյալ պահին իրականացվել են ճշգրտումներ, որովհետև ի սկզբանե հրավիրյալների ցանկում չի եղել։ Դրանից արդեն հարցը լուծվել է։
Պետական արարողակարգի շրջանակներում ոստիկանությունն ունի գործառույթներ, որոնք ենթադրում են աջակցում պետական արարողակարգի իրականացմանը, հետևապես այս պայմաններում գործել են ըստ արարողակարգի ընդհանուր պահանջների»։
Ա.Սարգսյանն այլ հարցերի չպատասխանեց այս թեմայով՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է, ավելացնելու բան չունի։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի այսօրվա մեկնաբանությունն անպարկեշտ է, ավելին՝ անհեթեթ. Ասողիկ աբեղա Կարապետյան
- Փաստաբան. Ըստ օրենքի, որևէ հրավեր կամ թույլտվություն չի կարող պահանջվել կամ սահմանվել Վեհափառի համար
- Նիկոլ Փաշինյան. Վեհափառ Հայրապետը չի ունեցել հրավեր
- Սարդարապատում՝ Վեհափառ Հայրապետի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն չի նշանակվել
- Սարդարապատում կարմիրբերտավորները պոկել են Արցախի թեմի առաջնորդի պանակեն
- Կադրեր՝ ինչպես են Հայոց Հայրապետն ու եկեղեցականները հաղթահարելով ոստիկանական պատնեշները հասնում Սարդարապատի հուշահամալիր
- Քաղաքացիները Սարդարապատում «Սրբազան պայքար» գրությամբ ծաղկեպսակով ծածկել են Փաշինյանի անունից դրված ծաղկեպսակը
- Չնայած ոստիկանների անհարիր պահվածքին, հաջողվեց հուշահամալիրում Վեհափառ Հայրապետի առաջնորդությամբ հոգեհանգստյան աղոթք անել
- Հանել-հեռացրել են Ամենայն հայոց կաթողիկոսի ծաղկեպսակը Սարդարապատի հուշահամալիրից. Ռուբեն վարդապետ Զարգարյան
- Շներ և շակալներ, ուրիշ բա չկա ասելու. Օգտատերերը՝ Սարդարապատի հուշահամալիր Կաթողիկոսի մուտքը խոչընդոտելու մասին
- Ոստիկանները խոչընդոտում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան