Մեր թիրախը ներքին գործերի նախարարը չէ, մեր երկրում կա մեկը, որը խանգարում է մեր կյանքի ներդաշնակությանը. Սրբազանը՝ ՆԳՆ դիմաց
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած երթը հասել է ներքին գործերի նախարարության շենքի մոտ, որտեղ մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակված։
«Մեր թիրախը ներքին գործերի նախարարը չէ, մեր երկրում կա մեկը, որը խանգարում է մեր կյանքի ներդաշնակությանը, ֆիզիկական իմաստով գողանում է մեր հայրենիքը»,- ՆԳՆ դիմաց ասաց Բագրատ Սրբազանը։
Քաղաքացիները Բագրատ Սրբազանի հետ ցանկանում են հանդիպել ՆԳ նախարար Վահե Ղազարյանին՝ ստանալու իրենց հարցերի պատասխանը: Սրբազանը հուսով է, որ Ղազարյանը տղամարդու պես կպահի իրեն և չի խուսափի զրույցից:
«Մեր պահանջն է, որ դուք հիմա իջնեք ներքև և այսքան ժողովրդի առջև պատասխան տաք Ձեր արածների համար»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Նա անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությանը, որն «Հայաստանը պետք է ընդունի Խոջալուում տեղի ունեցած ցեղասպանությունը, ներողություն խնդրի»։
«Ես շատ համոզված չեմ, որ այս մարդը, մարդիկ ներողություն չեն խնդրելու։ Շատ համոզված չեմ, նույնիսկ մինչև հիմա չեն արձագանքել։
Խոսք հղեմ այստեղից կառավարության այսպես կոչված ղեկավարին, նաև իր գործընկերջը. Հայաստանում դուք բանակցող կողմ չունեք, Իլհամ Ալիև, չունես, չկա, դու գերի ունես Հայաստանում, ստրուկ, ինչ թելադրում ես, ծնկաչոք կատարում է։ Հայաստանում քո գործընկերն այլևս որևէ իրավասություն՝ թե բարոյական, թե օրինակակ, չունի, դու էլ քեզ խելոք պահի, կարգին պահի, մինչև կգանք, կասենք՝ որտեղ ինչ կա»,- ասաց Սրբազանը։
Հարակից հրապարակումներ`
- Շատ կարևոր է, որ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը բորբոքվի և դառնա իրական համաժողովրդական. Դավիթ Անանյան
- Իմպիչմենտի գործընթացն իր ընթացքի մեջ է, ամեն ինչ ուժի մեջ է. Բագրատ Սրբազան
- Քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթով գնում են ՆԳՆ
- Կհեռանա, խելոք է. Բագրատ Սրբազան
- Այդ գործողությունները ցույց են տալիս իրենց ջղաձգումները, խռխռոցները. Բագրատ Սրբազան ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան