Մեր պայքարը «փաշիև» դուետի դեմ է, սա հայեցակարգային իմաստով, ոչ թե վիրավորական. Բագրատ Սրբազան
«Սրբազանը կամ այս ալիքը, ժողովրդային շարժումը դուրս չեն եկել ինչ-որ մեկի դեմ, այլ դուրս են եկել հանուն ճշմարտության։ Իսկ ինչ-որ մեկի դեմ դուրս գալու իմաստով՝ դուրս է եկել «փաշիև» դուետի դեմ»,- ՆԳՆ մոտ լրագրողներին ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Սրբազանը մանրամասնեց. «Փաշինյան-Ալիև՝ ստացվում է «փաշիև»։ Սա հայեցակարգային, գաղափարական իմաստով, ոչ թե վիրավորական։ Եթե այդ ամենը համադրել, կստացվի այդպես»։
Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ սահմանազատում, սահմանագծում կոչվածը պետք է լինի մեր շահերին ի նպաստ. «Չի կարող լինել թելադրված, հակասահմանադրական, հակաօրինական, հակամարդակային գործողություն, ինչպես հիմա է։ Մենք այդ ամբողջ գործընթացում որպես բանակցող ներգրաված չենք։ Ինքն է ներգրաված որպես գերի ու ստրուկ, կամակատար՝ անտեսելով իր ժողովրդի շահերը ու իրականացնելով այն մարդկանց շահերը»։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը Բագրատ Սրբազանին հրավիրեց առանձին հանդիպման ՆԳ նախարարի հետ
- Սարդարապատում՝ Վեհափառ Հայրապետի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն չի նշանակվել
- ՆԳ նախարարը հանդիպումների է, չի կարող հանդիպել Բագրատ Սրբազանի ու քաղաքացիների հետ. խոսնակ
- Շատ կարևոր է, որ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը բորբոքվի և դառնա իրական համաժողովրդական. Դավիթ Անանյան
- Իմպիչմենտի գործընթացն իր ընթացքի մեջ է, ամեն ինչ ուժի մեջ է. Բագրատ Սրբազան
- Քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթով գնում են ՆԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին