Բագրատ Սրբազանը և շարժման աջակիցները նստել են ՆԳՆ շենքի մուտքի մոտ
Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին առաջնորդած երթի մասնակիցները հեռացան ՆԳՆ շենքի մոտից։
«Մեր գործողություններն այստեղ չեն վերջացել, հույսերն էլ դեռ չեն ավարտվել։ Հիմա շարժվում ենք, իսկ մնացածն ընթացքում։ Դեռ կտեսնենք ինչն է մնացել ու ինչն է գնացել մեր կյանքից»,– ասաց Սրբազանը։
Հարցին, արդյոք պատրաստվում են գնալ դեպի ԱԺ, սրբազանը շեշտեց` այսօր իրենց խնդիրն ուրիշ է։
Սրբազանն ու քաղաքացիները ՆԳՆ շուրջ պտույտ գործեցին ու կրկին վերադարձան մուտքի, նստեցին ՆԳՆ շենքի մուտքի մոտ, որտեղից ելումուտ են անում պաշտոնյաների ավտոմեքենաները։
Հիշեցնենք, որ քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Սուրբ Աննա եկեղեցուց երթով գնացել էին ՆԳՆ՝ պահանջելու բացատրություններ ՆԳ նախարար Վահե Ղազարյանից ոստիկանական գործողությունների վերաբերյալ։
ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը փոխանցել էր, որ նախարար Վահե Ղազարյանն այդ պահին հանդիպման է, չի կարող հանդիպել Սրբազանի ու քաղաքացիների հետ, իսկ այնուհետև հայտնեցին, որ կարող է հանդիպել Սրբազանի հետ, բայց ոչ այս ֆորմատով։
Բագրատ Սրբազանը հայտարարեց. «Ինչպես հրապարակային գործողություն են անում, այդպես էլ հրապարակային պետք է պատասխանեն հարցերին»․
Հարակից հրապարակումներ`
- Մեր պայքարը «փաշիև» դուետի դեմ է, սա հայեցակարգային իմաստով, ոչ թե վիրավորական. Բագրատ Սրբազան
- Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը Բագրատ Սրբազանին հրավիրեց առանձին հանդիպման ՆԳ նախարարի հետ
- ՆԳ նախարարը հանդիպումների է, չի կարող հանդիպել Բագրատ Սրբազանի ու քաղաքացիների հետ. խոսնակ
- Քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթով գնում են ՆԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան