Ժողովուրդ ջան, շատ հաստատուն և նպատակադրված մենք առաջ ենք գնում․ Բագրատ սրբազան
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է Բագրատ Սրբազանի հրավիրած հավաքը: Ինչպես յուրաքանչյուր հավաքից առաջ, այսօր էլ այն մեկնարկեց աղոթքով։
«Ժողովուրդ ջան շատ հաստատուն և նպատակադրված մենք առաջ ենք գնում։ Դաժան ներվերի պայքար է։ Մարդիկ հանձնվելու տրամադրության մեջ չեն ուզում հանձնվել, բայց ո՞վ է հարցնում իրենց հանձնվելու մասին։ Մենք բոլորս էլ ուզում ենք , որ միանգամից հարվածով լուծվի հարցը, դրա ժամանակն էլ կգա։ Այս ընթացքում ինչ ենք արել մենք։ Երեկ չէ առաջին օրը ես ելույթ եմ ունեցել այն ամբիոնից, որը տեղադրված էր մի մարդու համար՝ բեմով, ամբիոնով։ Մենք ուխտագնացության ենք գնացել և այդ ամբիոնից եմ դիմել ժողովրդին։ Նույնը՝ առավոտյան, ժամը 9։30 պետք է տեղի ունենար պետական արարողակարգը, գիշերը մինչև ժամը 4։30 տասը հանրակառք մեքենաներ Սարդապատի հուշահամալիրի ներքևի հատվածով աջ ու ձախ կողմերում տեղակայված էին և սպասում էին հրամանի։ Այդ ընթացքում մեր ոստիկանները գիշերը մի քանի անգամ հագուստ են փոխել՝ ճերմակ ,թե մոխրագույն հագնել, վերջը որոշվել է մոխրագույն հագնել։ Մենք իրենց մոխրագույնով ենք տեսնել։ Վեց տարվա մեջ առաջին անգամ կոնկրետ հաղթանակ եք գրանցել՝ թույլ չտալով մուտք գործել նրան։ Ոչ ոք ոչ արգելափակել է, ոչ դեմերես է եղել, ուղղակի այնտեղ ենք եղել, մարդիկ վախեցել են։ Ինչ կարող ենք անել, վախ բռնող կա, բան կա հիմա»,- իր ելույթում ասաց Բագրատ սրբազանը։
Նա նաև անդրադարձավ Վեհափառի Սարդարապատ մուտքն արգելելու փորձին՝ ասելով․
«Վեհափառի դիմաց արգելափակել և հետո ինչ-որ ափըռ-ցըփռ բաներ ասել, նշանակում է, որ մենք ապրում ենք մի այնպիսի իրականության մեջ, որ բոլորս ցանկանում ենք վատ երազ լինի»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան