Առաջարկում եմ՝ բոլորով մայիսի 30-ին, ժամը 10:30-ին, մեքենաներով մտնենք հրապարակ և մեր ասելիքը տեղ հասցնենք․ Բագրատ սրբազան
Մայիսի 30-ին, առավոտյան ժամը 10:30-ին, տեղի է ունենալու կառավարության նիստ։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում ընթացող հավաքին ասաց Բագրատ սրբազանը՝ առաջարկելով․
«Առաջարկում եմ՝ բոլորով մայիսի 30-ին, ժամը 10:30-ին, մեքենաներով մտնենք հրապարակ, ներկա լինենք հրապարակում և մեր ասելիքը տեղ հասցնենք, ինչպես արել ենք այս 3 օրերի ընթացքում։ Եթե ոստիկանկան ուժերը ճանապարհի որևէ հատվածում ապօրինի արգելափակեն ձեր ճանապարհը, անջատեք շարժիչը, մեքենան թողնեք ճանապարհի հենց այդ հատվածում և ճանապարհը դեպի Հանրապետության հրապարակ շարունակեք ոտքով:
Ովքեր առանց մեքենա են՝ նույն ժամին՝ 10:30 թող լինեն կառավարության դիմաց»։
Հարակից հրապարակումներ`
- Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, որևէ աղերս չունի ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության հետ․ Ասպրամ Կրպեյան
- Ժողովուրդ ջան, շատ հաստատուն և նպատակադրված մենք առաջ ենք գնում․ Բագրատ սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին