Կասկած չունեմ, որ այս իշխանությունները փորձելու են վերջնականորեն ոչնչացնել Եկեղեցին. Դավիթ Ֆիդանյան
«Խնդիրն այն է, որ ՆԳՆ նախարարը խուսափում է դուրս գալ քաղաքացիների հետ հանդիպմանը»,- Panorama.am-ին ասաց պատմաբան, «Antifake»-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը։
Նշելով որ քաղաքացիները ՆԳՆ-ի դեմ հավաքվել են պատասխաններ ստանալու համար՝ Ֆիդանյանը հավելեց. «Ոստիկանական համազգեստով այդ ենիչերների ծեծ ու ջարդի վերաբերյալ պատասխաներ ենք ակնկալում, Վեհափառ Հայրապետի ճանապարհը կտրելու, Սարդարապատ մուտքը խոչընդոտելու մասով նույնպես։ Սա խոսում է ոչ միայն ՆԳ նախարար Վահե Ղազարյանի, այլև գործող իշխանությունների վախերի մասին։ Եթե վերջիններս չվախենային, ապա ռեպրեսիվ գործիքակազմ չէին կիրառի սեփական ժողովրդի նկատմամբ՝ այն ինչ մենք տեսնում ենք հատկապես վերջին օրերին։
Աննախադեպ էր, որ մի քանի տասնյակ բերետավորներ հարձակվում են պատգամավորի վրա՝ հայհոյանքներով ծեծ ու ջարդի ենթարկելով։ Նույն սեև բերետավորները խոչընդոտում են Վեհափառ Հայրապետի տեղաշարժը, փոձում են ուժ կիրառել։
Մեր կաթողիկոսների հետ հաշվի են նստել անգամ, մոնղոլական, օսմանյան, բյուզանդական, հռոմեական, պարսկական, խորհրդային կայսրություններում, ինչի համատեքստում երեկվա տեղի ունեցածն աննախադեպ էր։
Հայոց ողջ պատմության մեջ չի եղել նման դեպք, երբ Վեհափառ հայրապետի դեմ նման ռեպրեսիվ գործիքակազմ կիրառվի և սա մեր բոլորի ամոթն է։
Գործող իշխանությունները իրենց գործելաոճով շարունակաբար ի ցույց են դնում, որ իրենք որևէ անելիք չունեն այս երկիրը ղեկավարելու համատեքստում և իրենց հեռացումն ամբողջությամբ ազգային անվտանգության հարց է։
Երեկվա տեղի ունեցածը Եկեղեցու դեմ այս 6 տարվա ընթացքում այս «պատերազմի» ապոգեյն էր և ամենակուլմինացիոն կետերից մեկը։ Այս իշխանության մնալու դեպում, ես կասկած չունեմ, որ իրենք փորձելու են վերջնականորեն ոչնչացնել Եկեղեցին»։
Հարցազրույցն ամբողջութմաբ՝ կից տեսանյութում ավելի ուշ։
Հարակից հրապարակումներ`
- Հյուրասիրություն, երգ՝ մինչև Բագրատ Սրբազանն ու քաղաքացիները սպասում են Վահե Ղազարյանին
- Կարծես թե այդ հրամանը վարչապետի աշխատակազմի աշխատակցից էր գալիս. Մենուա Սողոմոնյան
- Հայաստանում իշխանություն չկա, գոյություն չունի. Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազանը և շարժման աջակիցները նստել են ՆԳՆ շենքի մուտքի մոտ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները