Ինձ նստեցրել են սայլակի վրա և զոռով փորձել մտցնել ինքնաթիռ. Լեո Նիկոլյան
Հայաստան իր մուտքն արգելելու պատճառով՝ արդեն 38 օր «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ իրականացնող ֆրանսահայ ռազմական և հետաքննող լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը կտրուկ վատացել է, որից հետո՝ նրան ստիպողաբար փորձել են ուղարկել Ֆրանսիա: Այդ մասին գրում է «Իրավունք»-ը;
«Ինչպես գիտեք, ինձ մեկուսացրել էին օդանավակայանում, և այդ վանդակում վատացել եմ: Բժիշկներ են եկել և չգիտեմ՝ ինձ ինչ են ներարկել, էլ ոչինչ չեմ զգացել, քնածի պես եմ եղել: Շորերս հագցրել են, իրերս հավաքել, ինձ նստեցրել են սայլակի վրա և զոռով փորձել մտցնել ինքնաթիռ՝ առանց իմ ցանկության, ինչը ՀՀ օրենսդրության խախտում է: Բայց բախտս բերել է, ինքնաթիռի հրամանատարն ասել է, որ հիվանդ մարդ չի տեղափոխում: Հիմա էլ փորձում են տրանզիտով մի ինչ-որ երրորդ երկիր ուղարկել, որ գրողի ծոցը կորեմ», - «Իրավունք»-ի հետ զրույցում փոխանցեց Նիկոլյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցները բռնություն են գործադրել Լեո Նիկոլյանի դեմ
- Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին