Կոչուբաև. Այս քայլով ես մտնում եմ ակտիվ քաղաքականություն
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնում է նոր կուսակցություն հիմնելու մասին։
«Ես և իմ գործընկերները, ում հետ 6 տարի պայքարել եմ քաղաքական քաղցկեղի դեմ, որոշում ենք կայացրել պայքարը տեղափոխել ինստիտուցիոնալ տիրույթ և հիմնադրել ենք ԱՌԱՋ կուսակցությունը: Այսօր անդրանիկ համագումարի կողմից ընտրվել եմ կուսակցության Կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ:
Համոզված եմ՝ որոշումս ոչ միանշանակ է ընդունվելու մասնագիտական իրավական համայնքի և հանրության կողմից: Ես 6 տարի կենաց ու մահու կռիվ եմ տվել Հանրապետությունում մարդու իրավունքների համար, սակայն միայն իրավական պայքարը բավարար չէ երկրին պատուհասած աղետը ոչնչացնելու համար:
Այս քայլով ես մտնում եմ ակտիվ քաղաքականություն և իմ ամբողջ մասնագիտական ներուժը դնելու եմ անվտանգ, ժողովրդավար, իրավական Հայաստանի կայացման համար:
ԱՌԱՋ կուսակցության Կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ Ալեքսանդր Կոչուբաև
Առաջ, առաջ, առաջ»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները