«Հրապարակ». Ավինյանը փորձում է տարանջատվել Նիկոլ Փաշինյանից ու ՔՊ-ից
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը փորձում է տարանջատվել Նիկոլ Փաշինյանից ու ՔՊ-ից․ երեկ, երբ ՔՊ-ական վերնախավը գաղտագողի, ոստիկանների ուղեկցությամբ արշավում էր դեպի Սարդարապատի հուշահամալիր, Տիգրան Ավինյանն անկաշկանդ շրջում էր Ապարանի փողոցներով` բոլոր իշխանությունների սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի հետ թևանցուկ:
Ապարանում, իհարկե, ամեն տարի են Հանրապետության օրը նշել` Բաշ-Ապարանի հերոսամարտին նվիրված համալիրի տարածքում տոնական միջոցառում ու հյուրասիրություն կազմակերպելով, բայց նախորդ տարիներին «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունն էր անողը, և Լֆիկը բոլորովին այլ կազմի հետ էր նշում` նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի ու նրա եղբոր, Նապոլեոն Ազիզյանի, Վրեժ Մարկոսյանի, Վահրամ Մարտիրոսյանի և այլ ՀՀԿ-ականների»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։