ՁորաՀԷԿ-ը որևէ ազդեցություն չէր կարող ունենալ նման մասշտաբի տարերային աղետի վրա. Պարզաբանում
Լոռու մարզում մայիսի 26-ին տեղի ունեցած բնական աղետին հաջորդող օրերին սոցցանցերում և որոշ լրատվամիջոցներում լուրեր էին տարածվում, թե հնարավոր է՝ աղետի պատճառ է հանդիսացել ՁորաՀԷԿ-ի ջրընդունիչից ջրի բացթողումը։
«Թեմայի շուրջ մեկնաբանության համար Tert.am-ը դիմել է «Ձորագետ Հիդրո» ըներությանը։
«Ձորագետ Հիդրո» ՍՊԸ գլխավոր ինժեներ Արա Հակոբյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ լուրերն իրականության հետ կապ չունեն և չեն տեղավորվում որևէ տրամաբանության շրջանակներում․
«Հեղեղի ընթացքում ՁորաՀԷԿ-ը աշխատել է և այսօր էլ շարունակում է աշխատել բնականոն ռեժիմով, ընդ որում առավելագույն ծանրաբեռնվածությամբ։ Մայիսի 26-ին, ինչպես նաև նախորդող օրերին էլեկտրաէներգետիկական համակարգը գործել է բնականոն ռեժիմով, խափանումներ չեն գրանցվել։
Մայիս ամսին, ներառյալ մայիսի 26-ը, ՁորաՀԷԿ-ի շահագործումն իրականացվել է առանց ընդհատումների, ինչը նշանակում է, որ վթարային ջրբացթողումներ չեն եղել։
Նշեմ նաև, որ ՁորաՀԷԿ-ի օրական կարգավորման ջրամբարի տարողությունը տվյալ ժամանակահատվածում կազմել է մոտ 20 հազար խմ, ինչն անհամադրելի է գետի վարարած հունով հոսող ջրի ծավալի հետ և որևէ ազդեցություն չէր կարող ունենալ նման մասշտաբի տարերային աղետի վրա»,-ասվում է լուրում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան