Մարդիկ ռիսկ չեն անում իջնել ներքև, դեռ մի բան էլ փորձում են սպառնալիքով խոսել. Սրբազանը՝ ՆԳՆ մոտ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ու քաղաքացիները հանգստանալու նպատակով նստել են ՆԳՆ շենքի մուտքերից մեկի մոտ։
Ոստիկանությունը հայտարարեց, որ «Հավաքների ազատության» մասին օրենք 33-րդ հոդվածի համաձայն, հավաքի մասնակիցները պարտավոր են չփակել հավաքի անցկացման վայրի ու դրանց հարող տարածքների մուտքերն ու ելքերը։
Ակցիայի մասնակիցների մեկը գոռաց. «Վեհափառի մուտքն եք դուք փակել»։
«Ամոթ, ամոթ» սկսեցին բղավել ակցիայի մասնակիցները։
«Մենք չենք փակել, հոգնել ենք, նստել ենք»,- ասաց Սրբազանը։
Հիշեցնենք, որ քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Սուրբ Աննա եկեղեցուց երթով գնացել էին ՆԳՆ՝ պահանջելու բացատրություններ ՆԳ նախարար Վահե Ղազարյանից ոստիկանական գործողությունների վերաբերյալ։
ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը փոխանցել էր, որ նախարար Վահե Ղազարյանն այդ պահին հանդիպման է, չի կարող հանդիպել Սրբազանի ու քաղաքացիների հետ, իսկ այնուհետև հայտնեցին, որ կարող է հանդիպել Սրբազանի հետ, բայց ոչ այս ֆորմատով։
Բագրատ Սրբազանը հայտարարեց. «Ինչպես հրապարակային գործողություն են անում, այդպես էլ հրապարակային պետք է պատասխանեն հարցերին»։
Այնուհետև երթով պտույտ արեցին ՆԳՆ շենքի շուրջ, ապա նստեցին շենքի մուտքի մոտ։
«Ես եկել եմ ՆԳ նախարարին հանդիպելու, բայց ակնհայտորեն մեր վճարած հարկերից օգտվող մարդիկ ռիսկ չեն անում իջնեն ներքև, դեռ մի բան էլ փորձում են սպառնալիքով խոսելու, ուժ կիրառելու», - ասաց Բագրատ Սրբազանը։
«Նախարար, իջի, նախարար իջի»,- բղավում են ակցիայի մասնակիցները։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա