Նիկոլ Փաշինյան. Վեհափառ Հայրապետը չի ունեցել հրավեր
ԱԺ եկած Նիկոլ Փաշինյանից լրագրողները մեկնաբանություն խնդրեցին երեկ Սարդարապատի հուշահամալիր ոստիկանների կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը խոչընդոտելու վերաբերյալ։ Հիշեցնենք, որ ոստիկանների այս գործողությունները քննադատության ու բողոքի մեծ ալիք է բարձրացրել քաղաքացիների շրջանում։
«Ամենայն հայոց Կաթողիկոսի կողմից ղեկավարվող քաղաքական շարժումը նախորդ օրը և նաև երեկ պետական արարողակարգային միջոցառումներին խոչընդոտելուն ուղղված գործողություններ էր արել, և երբ որ Վահափառ Հայրապետը մոտեցել է պետական արարողակարգային միջոցառման վայր, ընդ որում հրավեր չի ունեցել, մենք էլ տեղեկություն չենք ունեցել, որ նա ակնկալում է հրավեր, ոստիկանությունը պարզապես փորձել է ճշտել, թե արդյոք Վեհափառ Հայրապետը եկել է իր կողմից ղեկավարվող շարժման նախաձեռնած խոչընդոտող ու սադրող գործողությունները շարունակելո՞ւ, թե՞ այլ նպատակով»,-ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով, երբ ոստիկանները ստացել են հավաստիացում, որ այցն ունի միայն արարողակարգային նպատակ, ապահովվել է Վահեփառ Հայրապետի մուտքը Սարդարապատի հուշահամալիրի պետական արարողակարգային միջոցառումների հատված։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի «սարդարապատյան» փախուստն ու փրկության զուր «ճիգերը»
- Սարդարապատում՝ Վեհափառ Հայրապետի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն չի նշանակվել
- Սարդարապատում կարմիրբերտավորները պոկել են Արցախի թեմի առաջնորդի պանակեն
- Մայիսի 28-ի լույսն է, որ հասարակությանը պետք է առաջնորդի նորանոր ձեռքբերումների և հաղթանակների. Արծվիկ Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան