Պետական արարողակարգի պատասխանատուին տեղեկացվել է Վեհափառի այցի ժամի մասին. Տեր Եսայի քահանա Արթենյան
«Երեկ Սարդարապատում Ամենայն Հայոց կաթողիկոսի և ուղեկցող եկեղեցականների հանդեպ ոստիկանների դատապարտելի գործողությունների առնչությամբ ՀՀ կառավարության ղեկավարի, պետական մարմինների իրարամերժ դատողությունները զրպարտիչ ու անհիմն են և որևէ քննության չեն դիմանում»,- 168.am-ի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք Նիկոլ Փաշինյանի, ՆԳՆ հայտարարությունները, ի պատասխան՝ ասաց Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Քահանան նշել է, ինչպես նախորդիվ արձանագրվել է, Վեհափառ Հայրապետը Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու առաջնորդն է, և այլ վերագրում Հայոց Հայրապետին կատարվում է մարդկանց մոլորեցնելու, Եկեղեցին թիրախավորելու և իրենց չարամիտ գործողություններն իրականացնելու նպատակով։
«Հարկ եմ համարում տեղեկացնել նաև, որ պետական արարողակարգի պատասխանատուին, անհրաժեշտ ճշտումներ կատարելիս, Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ․ Նաթան արք․ Հովհաննիսյանի կողմից տեղեկացվել է Սուրբ Պատարագի և Հանրապետության համար մատուցվող մաղթանքի ավարտին Սարդարապատի հուշահամալիր Վեհափառի այցի ժամի մասին։ Ուստի Սարդարապատում տեղի ունեցածը իշխանությունների կազմակերպած սադրանք էր»,-ասել է Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի այսօրվա մեկնաբանությունն անպարկեշտ է, ավելին՝ անհեթեթ. Ասողիկ աբեղա Կարապետյան
- Նիկոլ Փաշինյան. Վեհափառ Հայրապետը չի ունեցել հրավեր
- Հանել-հեռացրել են Ամենայն հայոց կաթողիկոսի ծաղկեպսակը Սարդարապատի հուշահամալիրից. Ռուբեն վարդապետ Զարգարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան