Սարդարապատում կարմիրբերտավորները պոկել են Արցախի թեմի առաջնորդի պանակեն
Կարմիրբերտավորները պոկել են Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի պանակեն՝ Աստվածամոր սրբապատկերով եպիսկոպոսական տարբերանշանը։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ռուբեն վարդապետ Զարգարյանը։
«Երբ հասանք Սարդարապատի հուշահամալիր, նախ մեքենաները հանդիպեցին արգելանքի, բայց մենք որոշեցինք իջնել և հայրապետի հետ առաջ գնալ։ Այնտեղ նախ հանդիպեցինք ոստիկանական առաջին շարքին, դա հաղթահարելուց հետո ոստիկանները երկրորդ շարքը կազմեցին, բայց, կարծես, նրանք էլ չէին հասկանում՝ ինչ են անում կամ ինչի համար։ Բայց երբ դա էլ ճեղքեցինք ու գրեթե հասել էինք, մեր դիմաց դուրս եկան սևբերետավորները, որոնք ավելի կոշտ, կոպիտ էին ու քաշքշում էին մեզ»,- մանրամասնել է վարդապետ Զարգարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Կադրեր՝ ինչպես են Հայոց Հայրապետն ու եկեղեցականները հաղթահարելով ոստիկանական պատնեշները հասնում Սարդարապատի հուշահամալիր
- Քաղաքացիները Սարդարապատում «Սրբազան պայքար» գրությամբ ծաղկեպսակով ծածկել են Փաշինյանի անունից դրված ծաղկեպսակը
- Հանել-հեռացրել են Ամենայն հայոց կաթողիկոսի ծաղկեպսակը Սարդարապատի հուշահամալիրից. Ռուբեն վարդապետ Զարգարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան