Սարդարապատում՝ Վեհափառ Հայրապետի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն չի նշանակվել
Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանը ՆԳՆ դիմաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին տեղեկացրեց, որ ոստիկանների կողմից կատարած գործողությունների մասով մեկ տասնյակից ավելի ծառայողական քննություն կա, ինչպես նաև քրեական վարույթներ։
«Խնդրանքս է` ոստիկաններին չթիրախավորել։ Բոլոր այն ոստիկանները, որոնք կարգապահական խախտում են թույլ տալիս, օրենքից դուրս են գործում, միանշանակ, վստահեցնում եմ, կենթարկվեն պատասխանտվության»,-ասաց նա։
Վ. Մարտիրոսյանը հայտնեց, որ նախօրեին Սարդարապատում՝ Վեհափառ Հայրապետի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն չի իրականացվում։
ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը լրագրողներին ասաց, որ Սարդարապատի հուշահամալիրում արարողակարգային միջոցառում է եղել, Վեհափառի անունը հրավիրվածների ցանկում չի եղել, պարզաբանումներ են եղել արարողակարգի հետ, ինչից հետո մուտքը թույլ են տվել։
«Այսքանից ավելի բան չեմ կարող ասել»,- ասաց Ն.Սարգսյանը։
Նա նաև ասաց, որ եղանակային պայմաններից ելնելով է փոփոխվել պաշտոնյաների մասնակցությամբ միջոցառան ժամը։
Հարակից հրապարակումներ`
- Սարդարապատում կարմիրբերտավորները պոկել են Արցախի թեմի առաջնորդի պանակեն
- Կադրեր՝ ինչպես են Հայոց Հայրապետն ու եկեղեցականները հաղթահարելով ոստիկանական պատնեշները հասնում Սարդարապատի հուշահամալիր
- Քաղաքացիները Սարդարապատում «Սրբազան պայքար» գրությամբ ծաղկեպսակով ծածկել են Փաշինյանի անունից դրված ծաղկեպսակը
- Հանել-հեռացրել են Ամենայն հայոց կաթողիկոսի ծաղկեպսակը Սարդարապատի հուշահամալիրից. Ռուբեն վարդապետ Զարգարյան
- Շներ և շակալներ, ուրիշ բա չկա ասելու. Օգտատերերը՝ Սարդարապատի հուշահամալիր Կաթողիկոսի մուտքը խոչընդոտելու մասին
- Ոստիկանները խոչընդոտում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր
- Այսպիսին է եղել և է Հայոց Եկեղեցին` ի գլուխ ունենալով Ամենայն Հայոց Կաթողիկոսին` ամեն ինչ անելով Հայրենիքի և ժողովրդի համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան