Միայն Նիկոլ Փաշինյանի հեռացման քաղաքական պահանջ հռչակելը բավարար չէ, եթե չկա հստակ ճանապարհային քարտեզ․ Սուրենյանց
Քաղաքագետ, «Դեմոկրտական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը կարծում է, որ «Սրբազան պայքար» շարժման մեջ քաղաքական բաղադրիչը թույլ է և ունի առաջարկներ։
«Միայն Նիկոլ Փաշինյանի հեռացման քաղաքական պահանջ հռչակելը բավարար չէ, եթե չկա հստակ ճանապարհային քարտեզ, թե դա ուր է տանում։ Ինչ քայլերով կամ գործիքակազմով ենք հասնելու Փաշինյանի հեռացմանը»,- «Սրբազան պայքար. Փաշինյանի հեռացման ճանապարհը» թեմայով քննարկումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ հավելելով․
«Քաղաքական գործընթացն ինքնին կարող է փակուղային լինել, եթե չկա հստակ օրակարգ։ Փաշինյանին հեռացնելը՝ օրակարգ չէ, վերջնական հանգրվանն է։ Պետք է քարտեզը տեսանելի լինի, քանի այն տեսանելի չէ , հասարակության լայն մոբիլիզացիա տեսի չի ունենում»։
Սուրենյանցը նաև ընդգծեց, թե դեռևս հայտնի չէ,թե ինչ է եղել իմպիչմենտի գործընթացի հետ։
«Ակնհայտ է, որ հեռացման ամենակարճ ճանապարհը դա է։ Եթե իմպիչմենտի գործընթացը չի ստացվում մեր ընդդիմադիր պատգամավորները պատրա՞ստ են հրաժարվել մանդատներից։ Իմպիչմենտը կարևոր է՝ փողոցը գեներացնելու համար, եթե այն չի ստացվելու, ապա ինչ գործ ունեն ընդդիմադիր պատգամավորներն ԱԺ-ում։»,-ասաց նա՝ հավելելով․
«Ես տեսնում եմ շարժումը միջնաժամկետ կտրվածքով՝ փողոցով կոնսոլիդացնելով ուժերը հասնել մի հանգրվանի, երբ իշխանությունը մանևրելու հնարավորություն այլևս չունենա»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան