Իշխանությունն իր անպատվաբեր գործունեության մեջ դաշնակից է ընտրել Թուրքիային և Ադրբեջանին. Աբրահամյան
«Իշխանությունն իր քաղաքական գծից տարբերվող ցանկացած մոտեցում` դա կարտահայտվի անհատական, թե խմբային դրսևորմամբ, հռչակում է թշնամական»,- ասում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա, դրա հետևանքը խաղաղ հավաքի մասնակիցների վրա գազանաբար հարձակումներն են, մարդկանց ազատությունից զրկելը, հարձակումներն այն ինստիտուտների նկատմամբ, որոնք պետության իմունիտետն են ապահովում:
«Իշխանությունն իր անպատվաբեր գործունեության մեջ դաշնակից է ընտրել Թուրքիային և Ադրբեջանին, իսկ լուռ աջակցության դերը պատկանում է այն դերակատարներին ու միջազգային կառույցներին, որոնք աչք են փակում Հայաստանում տեղի ունեցածի վրա»,- գրում է Աբրահամյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում