Քաղաքագետ. Հրաժարական չտալով գործող վարչապետը Հայաստանն ադրբեջանական օկուպացիայի վտանգի առջև է կանգնեցրել
«Ըստ միջազգային կարգի, եթե օրինական իշխանությունը վտանգի մեջ է գտնվում, ապա կարող է այլ երկրի զինված կոնտինգենտ հրավիրել ներքին թշնամիներից պաշտպանվելու համար։
Ալիևի հայտարարությունն, ի պաշտպանություն գործող ռեժիմի, այս տեսանկյունից է պետք դիտարկել»,-նշում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Նրա խոսքով, հրաժարական չտալով, գործող վարչապետը Հայաստանն ադրբեջանական (իմա' թուրքական) օկուպացիայի վտանգի առջև է կանգնեցրել։
«Այս հայտարարությունը նաև ցույց է տալիս, թե ովքեր են գործող ռեժիմի իրական հովանավորները։
Մենք պետք է մտնենք իրավական դաշտ և գործող վարչապետը պետք է օրինական կարգով հրաժարական տա, հասկանալով, որ ինքն այլևս անընդունելի է, իր ժամանակը սպառվել է»,-գրում է նա։
Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հայտարարել է.
«Մենք նաև հետևում ենք Հայաստանում ընթացող վերջին իրադարձություններին։… Այդ պատճառով մենք ամեն պահ պետք է պատրաստ լինենք։ Իհարկե, առաջին հերթին մեզ անհրաժեշտ է էլ ավելի ուժեղացնել մեր բանակը, և մենք դա անում ենք»։
Հարակից հրապարակումներ`
- Եթե ժողովրդական պայքարը էական վտանգ չներկայացներ թշնամի պետության շահերին, ապա Ադրբեջանի նախագահը դժվար թե անդրադառնար այս թեմային
- Թուրքական սոցցանցերում ճիշտ անուն են տալիս Հայաստանի դե-ֆակտո իշխանությանը՝ «Էրմենիսթանի մեր նահանգապետը. Գեղամյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները