«Դատապարտում ենք ոստիկանական ուժերի ամբարտավան և ապազգային վարքագիծը Հայոց Հայրապետի ու եկեղեցականների նկատմամբ»
Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմը հայտարարություն է տարածել.
«Մեծ ցավով տեղեկացանք մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության ազգային տոնին, Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցած աննախադեպ խայտառակ իրողության մասին, երբ իշխանությունների ապօրինի հրահանգով՝ ոստիկաններն անամոթաբար չէին թույլատրում Ամենայն Հայոց Հայրապետին և եկեղեցականաց դասին մուտք գործել հուշահամալիրի տարածք` աղոթելու մայիսյան հերոսամարտերում նահատակված քաջարի հայորդիների հոգիների հանգստության համար։
Մայիս 28-ը Հայոց պատմության փառապանծ էջերից է՝ հաղթանակի, արժանապատվության, հայրենատիրության և ազգապահպան առաքելության մասին, որից անմասն չի մնացել և խաչով ու զենքով իր կարևորագույն մասնակցությունն է ունեցել մեր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին:
Խստագույնս դատապարտում ենք ոստիկանական ուժերի նման ամբարտավան և ապազգային վարքագիծը Հայոց Հայրապետի ու եկեղեցականների նկատմամբ և որդիական մեր զորակցությունն ենք հայտնում Նորին Սրբությանը:
Աղոթք ենք վերառաքում առ Աստված, որ Բարձրյալը ողջամտություն ու զգոնություն տա մեր հայոց ազգին:
Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան
Առաջնորդ Գուգարաց թեմի»։
Կոտայքի թեմը նույնպես դատապարատել է մայիսի 28-ին ոստիկանների կողմից Սարդարապատի հուշահամալիրում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և եկեղեցականների մուտքը խոչընդոտելու դեպքը.
«Ցավով անդրադառնում և դատապարտում ենք մայիսի 28֊ին Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցածը, երբ ոստիկանները փորձեցին խոչընդոտել և արգելել Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևորականների այցը հուշահամալիր։
Անընդունելի ենք համարում ցանկացած նման կեցվածք Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ ու աղոթում, որ Տերը ողջամտություն և զգաստություն պարգևի մեր ոստիկաններին»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի այսօրվա մեկնաբանությունն անպարկեշտ է, ավելին՝ անհեթեթ. Ասողիկ աբեղա Կարապետյան
- ՀԱԵ սփյուռքի թեմեր. Ոստիկանների կողմից նմանօրինակ անհարիր վարքագիծն անարգանք է ողջ քրիստոնյա հայության համար
- Նիկոլ Փաշինյան. Վեհափառ Հայրապետը չի ունեցել հրավեր
- Սարդարապատում՝ Վեհափառ Հայրապետի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն չի նշանակվել
- Սարդարապատում կարմիրբերտավորները պոկել են Արցախի թեմի առաջնորդի պանակեն
- Կադրեր՝ ինչպես են Հայոց Հայրապետն ու եկեղեցականները հաղթահարելով ոստիկանական պատնեշները հասնում Սարդարապատի հուշահամալիր
- Մեր եկեղեցին չի՛ կրնար անտարբեր մնալ ի տես Հայրենիքի քանդումին․ Արամ Ա
- Քաղաքացիները Սարդարապատում «Սրբազան պայքար» գրությամբ ծաղկեպսակով ծածկել են Փաշինյանի անունից դրված ծաղկեպսակը
- Չնայած ոստիկանների անհարիր պահվածքին, հաջողվեց հուշահամալիրում Վեհափառ Հայրապետի առաջնորդությամբ հոգեհանգստյան աղոթք անել
- Հանել-հեռացրել են Ամենայն հայոց կաթողիկոսի ծաղկեպսակը Սարդարապատի հուշահամալիրից. Ռուբեն վարդապետ Զարգարյան
- Շներ և շակալներ, ուրիշ բա չկա ասելու. Օգտատերերը՝ Սարդարապատի հուշահամալիր Կաթողիկոսի մուտքը խոչընդոտելու մասին
- Ոստիկանները խոչընդոտում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան