Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը Բագրատ Սրբազանին հրավիրեց առանձին հանդիպման ՆԳ նախարարի հետ
Ներքին գործերի նախարարի խոսնակ Նարեկ Սարգսյանը տեղեկացրեց ՆԳՆ մոտ հավաքված քաղաքացիներին ու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, որ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը պատրաստ է հանդիպել Սրբազանին, բայց ոչ այս ֆորմատով։
Այնուհետև ՆԳ փոխնախարար, ՀՀ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը Բագրատ Սրբազանին հրավիրեց առանձին հանդիպման ՆԳ նախարար Վահե Ղազարյանի հետ։
«Այս պահին այս դրսևորմամբ դուք բախման եք տանում, մենք չենք ուզում»,- ասաց փոխնախարարը։
Նա նաև անդրադարձավ իր արտահայտությանը, «լակոտ» էր անվանել ակցիայի մասնակիցներին, ասելով. «Ի նկատի եմ ունեցել, որ մեքենայի անիվ են ծակում, ոտքերով մեքենաներին էին խփում»։
«Դագաղ դնողները լակոտներ չե՞ն»,- հարցերց Բագրատ Սրբազանը։
«Ես ուրիշ հարցի չեմ պատասխանում»,- ասաց Արամ Հովհաննիսյանը։
«Վերջացրեցիք, կարո՞ղ եմ խոսել»,- դիմեց փոխնախարարին՝ Սրբազանը։
«Նայած ինչ եք խոսելու»,- ասաց Ա.Հովհաննիսյանը։
«Բախման իմաստով ոչ մեկին չվախեցնեք, որևէ քայլ եթե կկատարեք, մենք խաղաղ, հաշությամբ կանգնած ենք»,- նշեց Սրբազանը։
Այնուհետև Սրբազանն ասաց, որ եկեք է այստեղ հանդիպելու պարոն Ղազարյանի հետ։
«Պարոն Ղազարյանն այս պահին չի կարող ձեզ ընդունել»,- ասաց Հովհաննիսյանը։
«Մենք էլ կսպասենք ինչքան պետք է»,- ասաց Սրբազանը։
Նարեկ Սարգսյանն ասաց, որ օրվա մեջ, կարծում է, նախարարը կընդունի Սրբազանին։
«Մեր ժամադրությունը հիմա է»,- ասաց Սրբազանը։
Սրբազանը նաև դիմեց Արամ Հովհաննիսյանին. «Ոտքիդ մատից մինչև մազիդ ծայրը ճանաչում եմ քեզ: Գոհ և շնորհակալ եղեք, որ դեռ բան չեմ ասել: Եղավ»։
Ավելի վաղ ներքին գործերի նախարարի խոսնակ Նարեկ Սարգսյանը տեղեկացրել էր՝ նախարար Վահե Ղազարյանը հանդիպումների է, չի կարող հանդիպել։
Հիշեցնենք, որ քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Սուրբ Աննա եկեղեցուց երթով գնացել էին ՆԳՆ՝ պահանջելու բացատրություններ ոստիկանական գործողությունների վերաբերյալ։
Հարակից հրապարակումներ`
- Սարդարապատում՝ Վեհափառ Հայրապետի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն չի նշանակվել
- ՆԳ նախարարը հանդիպումների է, չի կարող հանդիպել Բագրատ Սրբազանի ու քաղաքացիների հետ. խոսնակ
- Մեր թիրախը ներքին գործերի նախարարը չէ, մեր երկրում կա մեկը, որը խանգարում է մեր կյանքի ներդաշնակությանը. Սրբազանը՝ ՆԳՆ դիմաց
- Քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթով գնում են ՆԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան