Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպանը շնորհավորել է Փաշինյանին
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.
«Շարունակենք մանրամասն արձանագրել , թե ինչպես են Թուրքիայում գովում և սատարում Հայաստանի դե-ֆակտո վարչապետի վարած զիջողական ու հակահայ, այսինքն` թուրքամետ քաղաքականությունը:
Այսօր հնչեղ ելույթ է ունեցել դիվանագետ, Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան Հուլուսի Քըլըչը.
«Ցանկանում եմ շնորհավորել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով տեսնում և ընդունում է այսօրվա իրականությունը, ցույց է տալիս, որ ինքը հայ ժողովրդի ապագայի մասին մտածող առաջնորդ է և չի ցանկանում խնդիրներ թողնել սերունդներին:
այ ժողովրդին ահռելի վնաս են հասցրել երկրի նախկին ղեկավարները, ովքեր «ատելություն են կրում իրենց հարևանների նկատմամբ», «օկուպացրել են ադրբեջանական հողերը», «հավերժացրել են ցեղասպանության մասին սուտը» և եղել սփյուռքի «բանտարկյալները»:
Եթե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքվի, թուրք և ադրբեջանցի ժողովուրդները, ինչպես նախկինում, պատրաստ են հաց կիսել հայ ժողովրդի հետ։
Փաշինյանը տեսավ, որ «պատմական հայկական հողերի» գաղափարը սխալ է և ընդունեց իրականությունը։ Կարծում եմ, որ հայ ժողովուրդը պետք է համախմբվի Փաշինյանի շուրջ և սատարի նրան՝ այսօրվանից այսպիսով նախապատրաստելով իր ապագան։
Զարմանալի կլիներ, եթե այս հակահայ քաղաքականությունից հետո դեռ գոհ չլինեին»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան