Խաչերի տակ գողականներ են թաքնված, հա՞. Սրբազանը՝ ոստիկաններին
«Նյութական որևէ ակնկալիք չունենալու պայքար է, այս պայքարը միայն հայրենիք ու պատիվ ունենալու մասին է, պատիվ, որը գողացել են սրիկայաբար»,- կառավարության մոտ ակցիայի ժամանակ ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Սրբազանը նշում է. «Ինձ դրել են քաղաքական բաներ են բացատրում՝ տեխնոլոգիա- մեխնոլոգիա, այս ուժը սենց, այն ուժը նենց։ Բոլոր ուժերն էլ մեկն են, բոլորն էլ խաբում են ու խաբվում են, որովհետև ստի մշակույթում ենք ապրում։
Դու չես կարողանալու մեր երկրում հանգիստ շնչել։ Որքան ուզում ես ճողոպրի, փախի, ճամփեդ փոխի, սկայպով խոսի մարդկանց հետ, միևնույն է, չի օգնի։
Էլ ո՞նց ես փախնելու, թե՞ հրաման ես տալու ծեծեն, ջարդեն ժողովրդին։ Թող փորձեն։ Դա էլ թող փորձեն»։
Այնուհետև իրավիճակը Բուզանդի փողոցում լարվեց։ Ոստիկանները մեղադրեցին Բագրատ Սրբազանին, որ վիրավորում է ոստիկաններին։
«Չեմ վիրավում, ասում եմ այն, ինչ կա։ Ասել է լակոտ, դրա պատասխանը պետք է տա։ Վիրավորում եմ... ինչ որ ասել է, դրա պատասխանն էլ ստանում է։ Եթե ուզում եք ցույց տալ, որ դուք իրեն պաշտպանել եք, դուք էլ եք սխալվում»,- ասաց Սրբազանը։
«Ես իմ համակարգն եմ պաշտպանում»,- ասաց ոստիկաններից մեկը։
«Համակարգ,... համակարգ։
Ոչ մեկին չեմ մեղադրում։ Խաչերի տակ գողականներ են թաքնված... Էս եք դուք։ Խաչերի տակ գողականներ են թաքնված, հա՞»,- ասաց Սրբազանը։
«Դա ձեզ չէր ուղղված, ասում էին այն մարդկանց, ովքեր թաքնված են»,- արձագանքեց ոստիկաններից մեկը։
«Ես ոչ մեկին չեմ վիավորում, քաղաքական գնահատական եմ տալիս։ Իրենք մարդկանց վրա թքում են, տալիս, ջարդում են, Ամենայն Հայոց Կաթողիկոսը ճանապարհն են փորձում փակել, վիրավորանք չէ... Թքում է մարդկանց վրա՝ քաղաքական գնահատական է։ Նորմալ է։ Լակոտ են ասում։ Նորմալ է էլի։ Խաչերի տակ գողեր են թաքնված։ Նորմալ է, չեն վիրավորում։
Բայց մենք ասում ենք՝ վիրավորանք է։ Եթե վիրավորական է, ուրեմն հայելու արտացոլաքն է»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Սրբազանն ու ակցիայի մասնակիցների մի մասը որոշեցին պտույտ տալ Հանրապետության փողոցով, մյուս մասն էլ մնաց կառավարության շենքի մոտ։
Հարակից հրապարակումներ`
- Մեծախոսիկ կա՝ Գևորգ Պապոյան անունով, ճողոպրում է, մյուսներն էլ իր հետ. Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազանի տեսանկարահանումը՝ Panorama.am-ի տեսախցիկով
- Բագրատ Սրբազանը՝ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման մասին
- Բագրատ Սրբազան. Տեղեկություն ունեմ, ետնամուտքից փախչելու է. ՈՒՂԻՂ
- Հանրապետության հրապարակում ազդանշանները չեն դադարում
- Ինչ է կատարվում Հանրապետության հրապարակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
- Ես էլ գիտեմ ընթակարգ կա, կայցելեմ կալանավայր. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հետ հանդիպման հնարավորության մասին
- Ազդանշաններ, ոստիկաններ, քաշքշոց. Հանրապետության հրապարակում խիստ լարված իրավիճակ է
- Բագրատ Սրբազանի կոչով քաղաքացիները մեքենաներով հավաքվում են կառավարության մոտ. ՈՒՂԻՂ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները