Մենք գնացինք ու ծառեր տնկեցինք՝ ասելով, որ դու այլևս անվտանգ ես․ Դանիելյանը՝ Փաշինյանին
«Այսօր դուք ապացուցեցիք, որ Նիկոլ Փաշինյանը կարող է աշխատանքի գնալ միայն մեր համաձայնությամբ և չի կարող հանգիստ Կառավարության շենքում նստել, այ էդպես պետք է ճողոպրեն։ Մենք տեսանք,թե ինչպես են Կառավարության անդամները գաղտագողի, թափնվելով բերետավորների մեջքի հետևում, փախչում, բառիս բուն իմաստով՝ փախչում»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում, որտեղ ընթանում է շարժման օրվա ամփոփումն, ասաց Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նա նշեց, որ նախարարությունում արտերկրից պատվիրակություն կար, որոնք զարմացած էին,թե ինչպես է ժողովրդավարության բաստիոն կոչված երկրում, հատուկ ստորաբաժանման ներկայացուցիչները շրջապատել Կառավարության շենքը՝ փորձելով երաշխավորել «մարդամեկի՛ անվտանգությունը։
«Մենք գնացինք ու ծառեր տնկեցինք՝ ասելով, որ դու այլևս անվտանգ ես։ Ծառերը տնկված են և իր անվտանգությունը երաշխավորված է և կարող է այլևս որևէ ոստիկան Կառավարության շենքի մոտ չպահել։ Ծառերը կմեծանան, կստվերեն և հուսով ենք՝ կարճ ժամանակ հետո նա այդ շենքում այլևս չի լինի»,- ասաց նա։
Ի պատասխան Դանիել Իոաննիսյանի հարցմանը,թե որքան գումար է ծախսվել շարժման գործողությունները կազմակերպելու համար, Դանիելյանն ասաց․ «Շարժման հովանավորն ու շահառուն հայ ժողովուրդն է։ Մենք ադրբեջնաթուրքական տանդեմից ո՛չ ֆինանսավորվում ենք, ո՛չ աջակցում են մեզ, ամեն մարդ մտածում է այսպես ասած՝ իր փչացվածության աստիճանով։ Շարժումը սկիզբ է առել Տավուշի մարզում՝ Կիրանց, Բաղանիս, Ոսկեպար գյուղում»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները