Երևանի կոնյակի գործարանի լաբորատորիան մեկ ևս անգամ հավատարմագրվեց
Երևանի կոնյակի գործարանի նախաձեռնությամբ ամիսներ առաջ մեկնարկել էր ընկերության լաբորատորիայի հավատարմագրման գործընթացը, որը օրերս հաջողությամբ ավարտվել է։ Արդյունքում՝ ընկերության լաբորատորիան ստացել է ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025-2019 կարևորագույն ստանդարտի հավատարմագիրը։ Նմանատիպ նախորդ հավատարմագիրը Երևանի կոնյակի գործարանը ստացել էր դեռևս 2013 թվականին։
Հավատարմագրող մարմնի՝ «Հավատարմագրման ազգային մարմնի» կողմից կատարած մանրակրկիտ աուդիտին և նյութերի ուսումնասիրմանը հաջորդեց Երևանի կոնյակի գործարանի հավատարմագրումը՝ կիրառելի առավելագույնը 4 տարի ժամկետով։
Ի լրումն ընկերության լաբորատորիայի գործունեությունը կանոնակարգող տեղական այլ և միջազգային կարգավորումների, վերջերս ստացված հավատարմագիրը գալիս է մեկ անգամ ևս վկայելու նրա կողմից կատարվող հետազոտությունների աներկբա իսկությունը, ճշգրտությունն ու բարձր հավաստիությունը։
Նշենք, որ անկախ հավատարմագրերի ժամկետներից Երևանի կոնյակի գործարանի լաբորատորիան յուրաքանչյուր տարի վերհահավատարմագրվում է պատկան մարմինների կողմից՝ ապահովելով գործունեության կանոնակարգումն ու հետազոտությունների անշեղելի ճշգրտությունը։
«Հետևել ոլորտի ամենախիստ նորմերին և սահմանել որակի նոր նշաձողեր մեզ համար մշտապես եղել է թե՛ մասնագիտական որոնումների, թե՛ առօրյա աշխատանքների ամենապատասխանատու, բայց և ամենահետաքրքիր մասը։ Պետք է ասեմ, որ այս հավատարմագրման գործընթացը, որը մենք նախաձեռնեցինք, ընկերության կողմից որդեգրած «Որակի և անվտանգության» համակարգի գեթ մեկ մասն է, ինչը տարիներ, տասնամյակներ շարունակ երաշխավորում է ARARAT հայկական կոնյակների բացառիկ որակը»,- նշում է Երևանի կոնյակի գործարանի լաբորատորիայի ղեկավար, գիտությունների թեկնածու Մարինա Տիրակյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան