![](https://panorama.am/news_images/1004/3009898_1/f66587a151e071_66587a151e0af.thumb.jpg)
Զախարովա. Մոսկվան Հայաստանում բողոքի ցույցերը դիտարկում է որպես այդ պետության ներքին գործ
«Մենք դիտարկում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման աշխատանքների գործնական փուլի սկիզբը, դա կարևոր է տարածաշրջանային կայունության համար»,- այսօր ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ ի պատասխան այն հարցին, թե ինչպե՞ս Հայաստանում բողոքի ցույցերը կարող են ազդել խաղաղ գործընթացի առաջընթացի վրա։
«Մենք աջակցում ենք սահմանազատման բոլոր հարցերի կարգավորմանը բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներով։ Մենք ելնում ենք այն նախադրյալից, որ համաձայնագրերը պետք է լինեն կայուն, հավասարակշռված, փոխընդունելի և հիմք հանդիսանան տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար։
Մենք նաև հաստատում ենք մեր պատրաստակամությունը, ինչպես դա անում ենք պարբերաբար, խորհրդատվական օգնություն տրամադրելու կողմերին սահմանազատման հարցում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի հիման վրա», - ասել է Զախարովան։
«Ինչ վերաբերում է Երևանում և հանրապետության մարզերում տեղի ունեցող բողոքի ակցիաներին, ապա, որքան կարելի է դատել, ցուցարարների դժգոհությունը, ի թիվս այլ հարցերի, պայմանավորված է նրանով, որ, նրանց կարծիքով, անկլավային գյուղերի սահմանազատումը լիովին արդարացի չէ։ Ես ուղղակի մեջբերում եմ այս մասին բացահայտ խոսողների կարծիքը։ Ամեն դեպքում, մենք Հայաստանում քաղաքական գործընթացները համարում ենք այս երկրի ներքին գործը»,- նշել է Մարիա Զախարովան։
Լրահոս
Տեսանյութեր
![Նոր Սահմանադրության մասին Փաշինյանի հայտարարությունները հիմնազուրկ են ու մտացածին. Սահմանադրագետ](https://panorama.am/video_images/17/49954_1/photo_2024_07_05_16_43_08_v3.thumb.jpg)
Նոր Սահմանադրության մասին Փաշինյանի հայտարարությունները հիմնազուրկ են ու մտացածին. Սահմանադրագետ
![Հայաստանը շուտով Ռուսաստանում ունենալու է նոր դեսպան . Ալեն Սիմոնյան](https://panorama.am/video_images/17/49949_1/f6687d2af81fab_6687d2af81fec.jpg)
![Գնդակը գտնվում է ադրբեջանական կողմում. Ալեն Սիմոնյան](https://panorama.am/video_images/17/49941_1/f6687b8f87fc6a_6687b8f87fcab.jpg)