Կոնստանտին Զատուլին. Փաշինյանի իշխանությունն այսօր Հայաստանում հիմնված է երկու բանի վրա
«Ինձ թվում է, որ մարդիկ ապրում են նախորդ օրով՝ չհասկանալով, որ այսօր Փաշինյանն այլևս չի կարող համոզել իր կողմնակիցներին», -մայիսի 30-ին Մոսկվայում կայացած «Լազարևսկի ակումբի» 6-րդ հանդիպմանը «Ո՞ւր ես գնում. Հայաստանի և Ռուսաստանի խաչի մասին» խորագրով քննարկման ժամանակ ասել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ և հայրենակիցների հետ հարաբերությունների հարցերով եվրասիական հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
«Անգամ խելագարն է իրադարձությունները տեսնում». Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն արդեն պարզ են նույնիսկ նրանց համար, ովքեր նախկինում ինչ-որ պատրանքներով էին տարված։ Այսօր Հայաստանում Փաշինյանի իշխանությունը հիմնված է երկու բանի վրա՝ ռեպրեսիաների, որոնք կապված են մեծ թվով իրավապահների ներկայության հետ, և այն վախի վրա, որ նրանք փորձում են սերմանել հայ ժողովրդի մեջ՝ «եթե ոչ Փաշինյանը, ապա պատերազմ» բանաձևով»,- նշել է նա։
Նա նաև ուշադրություն հրավիրեց, թե ինչպես են այսօր Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքում վերանվանվում եկեղեցիները և յուրացվում հայկական եկեղեցու անցյալը։
«Տեսություն է առաջ քաշվում, թե դրանք ոչ թե հայկական, այլ ալբանական եկեղեցիներ են։ Իսկապես, ժամանակին եղել է ալբանական եկեղեցի, որը եղել է հայկական եկեղեցու մաս, իսկ ուդիները մոտ տասը հազար են, այսօր նրանց փորձում են ներկայացնել որպես այս եկեղեցիների օրինական ժառանգորդներ, որոնք իբր հայկական չէ»,- նշել է Զատուլինը և հավելել. «Ժամանակին, երբ 2020 թվականին մեր խաղաղապահները մտան Ղարաբաղ, հայկական կողմի խնդրանքով Դադիվանքի վանքում ստեղծվեց առանձին տեղամաս, որը չէր մտնում պատասխանատվության գոտում, բայց ստեղծվել էր, քանի որ Հայկական կողմը պնդել է այս վանքի պահպանման կարևորությունը։ Այսօր, գիտեք, այնտեղ ոչ մի հենակետ չկա, և այս վանքն արդեն անվանափոխվել է, ադրբեջաներեն տառադարձությամբ այլ անունով է գրվում։ Սա ուղղակի հանցագործություն է մշակութային և պատմական ժառանգության դեմ, և ես կարծում եմ, որ սա անպայման պետք է ներառվի մեր վերջնական հայտարարության մեջ»,-ասաց Զատուլինը։
Հարակից հրապարակումներ`
- Զատուլին. Այն, ինչ թույլ են տվել նրան 2018-ին, նա չի ցանկանում թույլ տալ 2024-ին
- Զատուլին. Եթե Ադրբեջանի ղեկավարությունը ցանկանում է քաղաքակիրթ երևալ ողջ աշխարհի աչքին, պետք է մտածի այդ մասին
- Զատուլինը՝ Մարիա Զախարովայի խոսքերի մասին. Արցախում Ադրբեջանի կողմից էթնիկ զտում իրականում տեղի է ունեցել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան