Մահացել է գեղանկարիչ Էդվարդ Վարդանյանը
Մահացել է գեղանկարիչ, մանկավարժ, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Էդվարդ Վարդանյանը։
«Մեր ազնվագույն, տաղանդաշատ նկարիչ ընկերը ,սիրելի Էդվարդ Վարդանյանը այլևս մեր հետ չէ: Աստված հոգին լուսավորի սիրելի Էդվարդի »,ճ գրել է գեղանկարիչ Արամ Իսաբեկյանը։
Էդիկ Վարդանյանը ծնվել է 1946 թվականին Թալինում, 1976 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գեղանկարչության բաժինը։ 1977 թվականից մասնակցել է Հանրապետական համամիութենական և միջազգային ցուցահանդեսների։ 1980 թվականից դասավանդում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում[1]։ 1982 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ 2012 թվականից Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկանն է։
Նկարները գտնվում են Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի պետական թանգարաններում և մասնավոր հավաքածուներում (Ֆրանսիա, Գերմանիա, ԱՄՆ, Ֆինլանդիա, Սիրիա և այլն)։
Էդվարդ Վարդանյանի դիտարկմամբ նկարչությունը մասնագիտություն չէ, այլ Աստծո շնորհ:
«Եթե մասնագիտության ընտրությամբ լիներ` ես վաղուց կհրաժարվեի, բայց չեմ կարողանում: Լինում են պահեր, երբ ուզում եմ հրաժարվեմ նկարելուց: Այս ամենը շատ դժվար ու տառապալի աշխատանքի արդյունք է»,- ասել է նկարիչը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան