Էրդողանը Հայաստանին կոչ է արել ազատվել հայկական սփյուռքի «վատ ազդեցությունից»
Հայաստանը պետք է գիտակցի, որ իր ապագան կապված է տարածաշրջանի երկրների հետ, և առաջին հերթին պետք է ձերբազատվի երրորդ երկրների և արտերկրի հայկական սփյուռքի «վատ ազդեցությունից»։ Այս մասին Իզմիրում EFES-2024 բազմազգ զորավարժությունների շրջանակներում «Բարձրաստիճան դիտորդի օր» կոչվող միջոցառման ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նրա խոսքերը հիշատակում էէ Anadolu լրատվական գործակալությունը։
Թուրքիայի ղեկավարն ընդգծել է, որ Արցախն օկուպացնելուց հետո տարածաշրջանում ձևավորվել է «կայուն խաղաղություն հաստատելու իսկապես պատմական հնարավորություն»։
«Այս հնարավորությունը չպետք է բաց թողնել։ Հայաստանը պետք է ձերբազատվի երրորդ երկրների և իր սփյուռքի վնասակար ազդեցությունից, դա էլ ավելի կմոտեցնի խաղաղությանը: Բացի այդ, հայ ժողովուրդը պետք է գիտակցի, որ իր ապագան կապված է տարածաշրջանի երկրների հետ, հարևանների հետ, որոնց հետ գոյատևել է դարեր շարունակ և շարունակելու է գոյակցել ապագայում։ Հայաստանը նույնպես պետք է քաջություն ունենա՝ անելու այն ամենը, ինչ անհրաժեշտ է այս նպատակներին հասնելու համար»,- նշել է Էրդողանը, որին մեջբերում է eadaily.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը հայտնել է, թե ինչու է չեղարկվել իր այցը ԱՄՆ
- Էրդողանը գտնում է, որ Երևանը և Բաքուն որքան հնարավոր է շուտ պետք է ստորագրեն խաղաղության պայմանագիրը
- Սաֆրաստյան. Էրդողանը վախ ունի Սփյուռքից, դա պայմանավորված է շատ կոնկրետ փաստերով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին