Գազայում ռազմագործողությունների ֆոնին Թուրքիա-Իսրայել առևտուրը շարունակվում է
«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը» (TÜİK) հրապարակել է տվյալներ ապրիլին իրականացված արտահանումների վերաբերյալ: Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
Ըստ այդմ՝ պարզ է դառնում, որ Թուրքիան շարունակում է ապրանքներ արտահանել Իսրայել:
Ավելի քան 298 մլն դոլարի արտահանում է կատարվել Թուրքիայից Իսրայել, իսկ 89 մլն դոլարի ապրանք՝ Իսրայելից Թուրքիա:
Հիշեցնենք, որ Թուրքիայի առևտրի նախարարությունն ապրիլի 9-ին էր հայտարարել, որ կասեցնում է 54 տեսակի ապրանքային խմբի մեջ մտնող բոլոր իրերի արտահանումն Իսրայել, ինչին հաջորդել էր թուրքական կողմի առևտրաշրջանառության ամբողջական դադարեցման մասին որոշումը:
Զուգահեռ նշվել էր նաև, որ այն ուժի մեջ է մնալու քանի դեռ Պաղեստինի Գազայի հատվածում հրադադար չի հաստատվել: Հատկանշական է, որ մինչ օրս Իսրայելի կողմից Գազայի ուղղությամբ իրականացվող ռազմագործողությունների շարունակման ֆոնին առևտուր այնուամենայնիվ ընթանում է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան