Մոլդովան վավերացրել է Ֆրանսիայի հետ պաշտպանական համագործակցության պայմանագիրը
Մոլդովայի խորհրդարանը վավերացրել է Ֆրանսիայի հետ պաշտպանական համագործակցության մասին համաձայնագիրը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է հանրապետության օրենսդիր մարմնի ղեկավար Իգոր Գրոսուն։
Մոլդովայի և Ֆրանսիայի կառավարությունների միջև համաձայնագիր է ստորագրվել պաշտպանական համագործակցության մասին Փարիզում 2024 թվականի մարտի 7-ին։ Սա արդեն երկրորդ նմանատիպ համաձայնագիրն է երկրների միջև։ Առաջինը ստորագրվել է 1998թ. Խորհրդարանը համաձայնագիրը առաջին ընթերցմամբ վավերացրել է ապրիլի 25-ին։
«Պաշտպանության ոլորտում Մոլդովայի և Ֆրանսիայի միջև համագործակցության մասին համաձայնագրի վավերացման մասին օրինագիծը երկրորդ ընթերցմամբ հավանության է արժանացել 54 պատգամավորների ձայներով»,- ասել է Գրոսուն։