Արմեն Աշոտյանին վերաբերող նյութերը տրամադրելու մասով միջնորդությունը բավարարվեց. Փաստաբան
«Այսօրվա դատական նիստը դրական եմ գնահատում»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական հերթական նիստից հետո ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նիստին միջնորդություն էր ներկայացվել՝ ներկայացնելու գործի այն նյութերը, որոնք պաշտպանական կողմին չեն տրամադրվել։
«Մենք վստահ ենք, որ այդ նյութերում, 10-ից ավելի հատորներ, ի օգուտ մեզ փաստարկներ, ապացույցներ կարող են լինել։ Բարեբախտաբար, այդ միջնորդությունը բավարարվեց։
Բավարարվեց նաև կոնկրետ մեր կողմից ներկայացված միջնորդությունը կոնկրետ Արմեն Աշոտյանին վերաբերող նյութերը տրամադրելու մասով։ Վստահ ենք, որ այս գործի վարույթային մանիպուլյացիաների հետևանքով՝ վարույթները միացնել, անջատել, ինչ-որ նյութեր դուրս են մնացել և հատուկ են դուրս մնացել։ Վստահ ենք, որ հետաքրքիր նյութեր ենք գտնելու»,- ասաց Մելիքյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտյան. Թող տան, տեսնեմ, որ այդքան հետազոտել են, տակը ի՞նչ կա
- Աշոտյանն ասաց՝ իրեն համակարգիչ ու համացանցի հասանելիություն է պետք
- Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
- Արմեն Աշոտյանին վերագրված արարքում բացակայում է փողերի լվացման հիմնավոր կասկածը․ Մելիքյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին