Փաշինյանի նստավայրի մոտ ցուցարարները մտադիր են ծառեր տնկել
ԱԺ պատգամավոր Գառիկ Դանիելյանը տնկիներ բաժանեղ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի մասանակիցներին։ Հետևելով Փաշինյանի հորդորին՝ նա հայտարարեց, որ ծառեր են տնկելու ոչ միայն կառավարության, այլև ԱԱԾ, ոստիկանության, խորհրդարանի ու այլ պետական հաստատությունների շենքերի մոտ։
«Այլևս Հայաստանը կլինի անվտանգ երկիր։ Նոր ծառեր, նոր անվտանգության քաղաքականություն։ Ծառեր տնկենք, որ ինքն այլևս անվտանգության խնդիր չունի։ Կոչ ենք անում ոստիկանությանը գնալ զորանոցներ, քանի որ արդեն Փաշինյանի անվտանգությունը կհսկեն այս ծառերը»,-հայտարարեց Գառնիկ Դանիելյանը։
Բագրատ Սրբազանը հիշեցրեց, երբ Նիկոլ Փաշինյանին հարցրել էին, ինչպե՞ս է լինելու, որ Կիրանցի դպրոցից մի քանի մետր այն կողմ թշնամու զինվորներ են, անընդհատ երեխաները նրանց տեսնելու են, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ ծառեր կտնկենք, չեն տեսնի։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները