Այսօրվա ամփոփումը կրկին տեղի կունենա Սբ. Աննա եկեղեցու բակում՝ ժամը 19:00-ին
Այսօրվա ամփոփումը կրկին տեղի կունենա Սբ. Աննա եկեղեցու բակում՝ ժամը 19:00-ին:
Նշենք, որ մինչ այդ Բագրատ Սրբազանը կոչ էր արել քաղաքացիներին ժամը 18:00-ին հավաքվել Հանրապետության հրապարակում, սակայն տեղի ունեցավ օրակարգի փոփոխություն:
Այսօր Բագրատ Սրբազանի՝ երեկ հնչեցրած հորդորի համաձայն, բազմաթիվ քաղաքացիներ իրենց ավտոմեքենաներով շրջափակել էին Կառավարության շենքը, որտեղ այսօր ժամը 11:00-ից Կառավարության նիստ էր ընթանում: Նպատակն էր՝ թույլ չտալ դե-ֆակտո վարչապետին լքել շենքի տարածքը:
Մի քանի ժամ անց Կառավարության հիմնականում փակ պահվող ելքերից դուրս եկավ անհայտ մեքենա, որի առնչությամբ Բագրատ Սրբազանը հայտարարեց.
«Երկրի ղեկավարը հազար տարվա չբացված դռնով, մայթերի վրայով դուրս է եկել ու փախել է։ Մեկ անգամ էլ փաստեցիր, որ դու չկաս»:
Այսքանով ավարտվեց անհնազանդության ակցիան Հանրապետության հրապարակում: Օրվա ամփոփումը տեղի կունենա րոպեներ անց, Սբ. Աննա եկեղեցու բակում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները