Մահացել է դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը
Երկարատև հիվանդությունից հետո մահացել է ռուս դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը:
«Անհնար է գիտակցել, և շատ դժվար է գտնել ճիշտ բառերը։ Մեր Նաստյան մահացել է այս գիշեր երկար ու ծանր հիվանդությունից հետո», - գրված է դերասանուհու Ինսթագրամյան էջում։
Դերասանուհին 53 տարեկան էր։ 2019 թվականի օգոստոսին մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ դերասանուհու մոտ լուրջ հիվանդություն է ախտորոշվել։ Ռիա նովոստին գրում է, որ երկար ժամանակ նրա հարազատները ոչ մի մեկնաբանություն չէին տալիս, բայց հետո հաստատում էին, որ նա բուժվում է գլիոբլաստոմայից։
Նա խաղացել է «Իմ գեղեցիկ դայակը», «Կանայք սահմանին», «Մայրեր 3», «Սեր և ծով» և այլ ֆիլմերում ու սերիալներում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան