Աշոտյան. Թող տան, տեսնեմ, որ այդքան հետազոտել են, տակը ի՞նչ կա
Մեկնարկել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական հերթական նիստը։ Արմեն Աշոտյանին դատարանի դահլիճում դիմավորեցին ծափահարություններով, «Աշոտյան» վանկարկումներով։
Արմեն Աշոտյանն իր խոսքում նշեց՝ քննչական մարմինեը լայնածավալ հետազոտություններ է իրականացրել, գաղտնալսումներ են իրականացվել, խոսակցություններն են վերծանվել, սակայն դրանց արդյքւոնների մասին ոչինչ չկա գործի նյութերում։
«Դրանք հաստատում են իմ հայտնած այն տեսակետը, որ մեղադրանքն ինձ հետ կապ չունի, այն քաղաքական է։ Թող տան, տեսնեմ, որ այդքան հետազոտել են, տակը ի՞նչ կա, դրանք կամ պաշտպանական են, որոնք ինձ արդարացնող են, կամ քաղաքական են, ես ուզում եմ իմանալ, իրենք ինչ գիտեն իմ հանդիպումների մասին, դրանք իմ անձի վերաբերյալ տեղեկություններ են, ես ուզում եմ իմանալ՝ նրանք ինչ գիտեն իմ քաղաքական գործունեության մասին, էլ չեմ խոսում անձնականի մասին։ Օրենքով ինձ հետաքննել են, բարի եղեք, ինձ տրամադրել դրա արդյունքները»,-ասաց Աշոտյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան