Ես էլ գիտեմ ընթակարգ կա, կայցելեմ կալանավայր. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հետ հանդիպման հնարավորության մասին
«Անհամաձայնություն ենք հայտնում, ապօրինի նիստ է գումարվում։ Այս մարդն իրեն սպառել է բոլոր առումներով՝ բարոյական, իրավական։ Մենք եկել ենք ասելու՝ դու այս երկրում անելիք չունես»,- կառավարության մոտ անհնազանդության ակցիայի ժամանակ ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ պատասխանելով հարցին, թե հավաքվելով կառավարության մոտ ինչի՞ դեմ են բողոքում։
Հարցին՝ երեկ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ իր հետ հադիպման ընթացակարգ կա, եթե ցանկություն կա, թող դիմեն, Սրբազանը պատասխանեց. «Միայն կալանավայրում։ Ես էլ գիտեմ ընթակարգ կա, կայցելեմ կալանավայր։
Բայց նայեք, այս շենքն ինքն արդեն կալանավայրի է վերածել։ Ոստիկանական շերտերը տեսեք։ Մենք ինչ ենք արել։ Ոչ մի բան»։
Հարցին՝ հանդիպե՞լ եք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, ի՞նչ եք քննարկել, Բագրատ Սրբազանն ասաց. «Բավական մտերմություն ունենք։ 2-3 օր առաջ դիմել էինք իր գրասենյակի միջոցով՝ ի՞նչ է հնարավոր անել Տավուշի և Լոռիի շրջաններում մարդկանց կարիքները հոգալու համար։ Երեկոյան գնացինք այցելելու՝ հասկանալու, ինչ են ծրագրել։ Շատ հետաքրքիր են մոտենում՝ թիրախային, անհատական։
Եթե խոսել էինք քաղաքական թեմաներով, լավ կանեինք, բայց չենք խոսել, ընտանիքում էր հանդիպումը, ներկա էին զավակ, մայր, թոռ, հարս»։
Հարակից հրապարակումներ`
- Ազդանշաններ, ոստիկաններ, քաշքշոց. Հանրապետության հրապարակում խիստ լարված իրավիճակ է
- Բագրատ Սրբազանի կոչով քաղաքացիները մեքենաներով հավաքվում են կառավարության մոտ. ՈՒՂԻՂ
- Գագիկ Ծառուկյանն իրոք Բագրատ Սրբազանին հյուրընկալել է իր տանը, մնացածը հորինվածք է. Իվետա Տոնոյան
- Առաջարկում եմ՝ բոլորով մայիսի 30-ին, ժամը 10:30-ին, մեքենաներով մտնենք հրապարակ և մեր ասելիքը տեղ հասցնենք․ Բագրատ սրբազան
- Ժողովուրդ ջան, շատ հաստատուն և նպատակադրված մենք առաջ ենք գնում․ Բագրատ սրբազան
- Միայն Նիկոլ Փաշինյանի հեռացման քաղաքական պահանջ հռչակելը բավարար չէ, եթե չկա հստակ ճանապարհային քարտեզ․ Սուրենյանց
- Ունեմ մեկ-երկու կարևոր հանդիպում, ժամը 19․00-ին ամփոփում ենք անելու Սուրբ Աննա եկեղեցու բակում. Բագրատ Սրբազան
- Փաշինյանի այսօրվա մեկնաբանությունն անպարկեշտ է, ավելին՝ անհեթեթ. Ասողիկ աբեղա Կարապետյան
- Նիկոլ Փաշինյան. Վեհափառ Հայրապետը չի ունեցել հրավեր
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին