Երկրի ղեկավարը հազար տարվա չբացված դռնով, մայթերի վրայով դուրս է եկել ու փախել է. Բագրատ Սրբազան
«Ազգային ճակատ» թելեգրամյան ալիքը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է անհայտ մեքենան ՊՊԾ ծառայողների ուղեկցությամբ գաղտագողի լքել կառավարության շենքը։
«Երկրի ղեկավարը հազար տարվա չբացված դռնով, մայթերի վրայով դուրս է եկել ու փախել է։ Մենք անգամ էլ փաստեցիր, որ դու չկաս»,- ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Սրբազանը նաև նշել էր. «Իր կյանքի ամենադժբախտ օրն է այսօր, որովհետև թակարդի մեջ հայտնվածը, ստախոսության վարպետն ու վախկոտության չեմպիոնը չգիտի՝ որ կողմից ճողոպրի, ինչպես դուրս գա»։
Սրբազանը հայտարարեց, որ կառավարության մոտից երթով շարժվում են դեպի Սուրբ Աննա եկեղեցի։
Բագրատ Սրբազանն ասաց, որ ժամը 19։00-ին կամփոփեն օրը։
«Նախապես հայտարարել էին, որ աշխատանքն ավարտից հետո ժամը 18։00-ին լինենք Հրապարակում, բայց մարդը որոշեց մեկուկես ժամ առաջ փախնել, ճողոպրել բառիս բուն իմաստով։
Արձանագրեցինք, որ մայրաքաղաքի հրապարակում ստախոս վախկոտը նորից փախավ իր ժողովրդից։ Այս անգամ այնպիսի դռնով փախավ, որ տարիներով չէր բացվել։
Ինչից հասկացանք, որ փախավ։ Որովհետև ոստիկանական շարքերը, կարգերը փոխվեցին, փողոցը բացվեց»,- նշեց Բագրատ Սրբազանը։
Հիշեցնենք, որ առավոտից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու աջակիցները կառավարության մոտ անհնազանդության ակցիա են անում, շրջափակել էին կառավարության բոլոր մուտքերը։
«Անհամաձայնություն ենք հայտնում, ապօրինի նիստ է գումարվում։ Այս մարդն իրեն սպառել է բոլոր առումներով՝ բարոյական, իրավական։ Մենք եկել ենք ասելու՝ դու այս երկրում անելիք չունես»,- կառավարության մոտ անհնազանդության ակցիայի ժամանակ ասել էր Բագրատ Սրբազանը։
Հարակից հրապարակումներ`
- Ժամը 18-ին ով աշխատանքն ավարտում է, թող գա, միանա․ Բագրատ Սրբազան
- Մեծախոսիկ կա՝ Գևորգ Պապոյան անունով, ճողոպրում է, մյուսներն էլ իր հետ. Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազանի տեսանկարահանումը՝ Panorama.am-ի տեսախցիկով
- Բագրատ Սրբազանը՝ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման մասին
- Բագրատ Սրբազան. Տեղեկություն ունեմ, ետնամուտքից փախչելու է. ՈՒՂԻՂ
- Հանրապետության հրապարակում ազդանշանները չեն դադարում
- Ինչ է կատարվում Հանրապետության հրապարակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
- Ես էլ գիտեմ ընթակարգ կա, կայցելեմ կալանավայր. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հետ հանդիպման հնարավորության մասին
- Ազդանշաններ, ոստիկաններ, քաշքշոց. Հանրապետության հրապարակում խիստ լարված իրավիճակ է
- Բագրատ Սրբազանի կոչով քաղաքացիները մեքենաներով հավաքվում են կառավարության մոտ. ՈՒՂԻՂ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները