Էսօր էս թառլան տղուն գողացել էին․ Բաբկեն Ասրյանն ազատ արձակվեց
Բագրատ Սրբազանն այսօր էլ օրվա ամփոփումը սկսեց աղոթքով։
Սուրբ Աննա եկեղեցու բակում նույնպես սրբազանը պատմեց Բաբկեն Ասրյանի առևանգման դեպքը։
«Սև օպեր եմ բերելու ձեր գլխին։ Ձեր օպերներին հավաքեք»,- ասաց սրբազանը։
Ներկաներից ասում էին, որ բաց են թողնում Ասրյանին։Սրբազանն էլ ի պատասխան ասաց՝ բաց կթողնեն, կտեսնենք։
«Լսեք ինչ եմ ասում ժողովուրդ ջան, իմ ո՛չ էներգիան է վերջանալու, ո՛չ սովը, ո՛չ ջուրը, ո՛չ մահը, ո՛չ կյանքը։ Էդ օպերներին էլ եմ ասում՝ գիշերը մինչև ժամը 5-ը արթուն եմ, տեղս գիտեք։ Էդ արյունով պղծված հացը մի՛ կերեք, ուրիշների կյանքի հաշվին մի՛ ապրեք։ Էն խուլիգանների փողոցային խումբը պետք է պախարակենք մինչև վերջ»,- ասաց Բագրատ սրբազանը։
Ելույթը դեռ չէր ավարտել, երբ Բաբկեն Ասրյանը միացավ հավաքին։Սրբազանը ողջունեց և հումորով նշեց․
«Արի Բաբկեն ջան, արի։ Էսօր էս թառլան տղուն գողացել էին։ Երևի տարել էին չափեին, տեսնեին կհամապատասխանի օպեր լինելուն։ Ապրես Բաբկեն ջան, բարի վերադարձ»։