Սպերցյանը դեռ 1 տարի առաջ էր պատրաստ Եվրոպա տեղափոխությանը․ Բերեզովսկի
Հայաստանի ազգային հավաքականի, «Զենիթի» և «Դինամոյի» նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին խոսել է «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։
«Էդիկը Եվրոպային պատրաստ էր դեռ ավելի վաղ՝ մեկ տարի առաջ։ Ես չեմ լսել «Բորուսիայի» մասին, բայց Սպերցյանի ունիվերսալ ունակությունները թույլ կտան նրան խաղալ նման թիմերում։ Այնքան էլ կարևոր չէ, թե որ ակումբ ես գնում, քանի որ նա ունակ է արագ ադապտացվելու»,- Բերեզովսկին ասել է Metaratings-ին։
Նախորդ մրցաշրջանում Սպերցյանը մասնակցել է ՌՊԼ-ի 29 հանդիպման, որոնցում դարձել է 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը: Transfermarkt հեղինակավոր առցանց պորտալը 23-ամյա կիսապաշտպանի շուկայական արժեքը գնահատում է 18 մլն եվրո։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Էդուարդի ծառայություններով հետաքրքրված են Դորտմունդի «Բորուսիան» ու իտալական որոշ ակումբներ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան