Քոչարի 125-ամյակի առիթով հանձնաժողովը հավանության է արժանացրել 11 միջոցառումների առաջարկները
Այս տարի լրանում է մեծանուն քանդակագործ-արձանագործ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը: ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը հատկացվել է 167 մլն 261.3 հազար դրամ՝ հոբելյանական միջոցառումների իրականացման նպատակով:
Նիկոլ Փաշինյանի 2023 թվականի դեկտեմբերի 18-ի N 1276-Ա որոշմամբ ստեղծվել էր հոբելյանական միջոցառումները համակարգող հանձնաժողով, տրվել էր միջոցառումների առաջարկների հավաքագրման վերաբերյալ հայտարարություն:
Բազմաթիվ մշակութային կազմակերպություններ ցանկություն են հայտնել կազմակերպելու միջոցառումներ: Ընդհանուր առմամբ, Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի հոբելյանական հանձնաժողովը հավանության է արժանացրել 11 միջոցառումների իրականացման ծրագրային առաջարկներ:
Երվանդ Քոչարի ստեղծագործական ժառանգությունն ահռելի է, սակայն հայ և միջազգային հանրությունը բավարար ծանոթ չէ համաշխարհային մշակույթում նրա ունեցած ավանդին: Քոչարը հանդիսանում է տարածական նկարչության հիմնադիրը, և այս փաստը, իրապես, միջազգայնացման կարիք ունի:
Հոբելյանական ծրագրով նախատեսվող միջոցառումները բազմաբնույթ են և նպաստելու են Երվանդ Քոչարի արվեստի արժևորմանը, հանրայնացմանն ու միջազգայնացմանը, խթանելու են վարպետի առանձնահատուկ ստեղծագործության ուսումնասիրությանը և երիտասարդ սերնդի համար նրա ստեղծագործական ժառանգության հասանելիությանը: Կլինեն ֆիլմաշարեր, ցուցահանդեսներ, աշխատարաններ, ժամանակակից լուծումներով ներկայացումներ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում: Նախատեսված են նաև դպրոցականների համար կրթական ծրագրեր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան