Առաջին անգամը չէ, որ նման դեպք է տեղի ունենում և հասկանալի է, որ սա դարձել է քաղաքականություն. Հովակիմ Եպիսկոպոս Մանուկյան
«Խոր ցավով եմ գրում՝ արտահայտելու իմ և շատերիս մտահոգությունն ու վրդովմունքը մայիսի 28-ին՝ համայն հայության համար նվիրական այդ օրը, Հայաստանում՝ Սարդարապատի հուշահամալիրում, տեղի ունեցած մերժելի և դատապարտելի դեպքի կապակցությամբ»,- գրել է Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Հովակիմ Եպիսկոպոս Մանուկյանը։
Հիշեցնելով, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շքախմբին ոստիկանները խոչընդոտել էին մուտք գործել Սարդարապատի հուշահամալիր՝ նշել է, որ Հայոց Հայրապետն ու հոգևորականները գալիս էին այս սուրբ վայր՝ աղոթելու մեր հայրենիքի բարօրության համար, ոգեկոչելու 1918 թվականի հերոսամարտերի հայ նահատակների հիշատակը։
«Սարդարապատում տարած հաղթանակը, որը տոնում է ողջ հայ ժողովուրդը, մեր միասնության, հաղթանակների, զարթոնքի խորհրդանիշն է։ Բազմաթիվ հայ հոգևորականներ են մասնակցել այդ հաղթանակի կերտմանը, իրենց կյանքն են ընծայաբերել հայրենիքին։
Ե՛վ խորհրդային տարիներին, և՛ ՀՀ անկախության ողջ ընթացքում չի եղել դեպք, որ մայիսի 28-ին Հայաստանի որևէ քաղաքացու արգելեն այցելել Սարդարապատի հուշահամալիր՝ անկախ նրանից, թե այդ պահին ով է եղել այնտեղ։ Սա ներառում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցերը, ում վերջին այս այցը նախապես համաձայնեցված էր և հայտնի էր պետական կառույցներին։
Ցավոք, սա առաջին անգամը չէ, որ նման դեպք է տեղի ունենում։ Հասկանալի է, որ սա Հայաստանում դարձել է քաղաքականություն, որն այլ ինչ է, եթե ոչ հալածանք և բռնություն հայ եկեղեցու ու նրա գահակալի հանդեպ: Ոստիկանության անընդունելի և դատապարտելի պահվածքն անպատվություն է ողջ քրիստոնյա հայերի և միլիոնավոր հայ հավատացյալների համար։
Մենք հորդորում ենք ձեզ՝ հավատացյալներին և մեր համայնքի անդամներին, միանալ մեզ՝ դատապարտել այս քայլը: Շատ կարևոր է, որ մենք միասնական լինենք՝ պահանջելու, որ պատասխանատվության ենթարկվեն արարքը կատարողները: Պահանջում ենք, որ Հայաստանի իշխանությունները դադարեցնեն հալածանքներն ու բռնությունները Հայ Եկեղեցու հանդեպ։
Լինենք միասնական՝ պահանջելու, որ նման մերժելի արարքները հետաքննվեն, և մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։ Ձեր բողոքի ձայնը էական է արդարության և մեր սուրբ ավանդույթների ու իրավունքների պահպանման համար»,- գրել է Հովակիմ Եպիսկոպոս Մանուկյանը։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբանների պալատի խորհուրդը դատապարտել է Սարդարապատի հուշահամալիր Կաթողիկոսի մուտքը խոչընդոտելը
- «Դատապարտում ենք ոստիկանական ուժերի ամբարտավան և ապազգային վարքագիծը Հայոց Հայրապետի ու եկեղեցականների նկատմամբ»
- Արարողակարգի գործընկերների փոխանցմամբ` իրականացվել են ճշգրտումներ, Վեհափառի անունը հրավիրյալների ցանկում չի եղել. ՆԳ փոխնախարար
- Ռազմիկ Ամյան. Անընդունելի եմ համարում Հայ առաքելական սուրբ եկեղեցու և նրա Առաջնորդի առջև սահմանված որևէ արգելք
- Փաշինյանի այսօրվա մեկնաբանությունն անպարկեշտ է, ավելին՝ անհեթեթ. Ասողիկ աբեղա Կարապետյան
- Նիկոլ Փաշինյան. Վեհափառ Հայրապետը չի ունեցել հրավեր
- Սարդարապատում՝ Վեհափառ Հայրապետի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն չի նշանակվել
- Սարդարապատում կարմիրբերտավորները պոկել են Արցախի թեմի առաջնորդի պանակեն
- Հայկ Մարության. Իմ զորակցությունը և որդիական խոնարհումն եմ հայտնում Առաքելական սուրբ եկեղեցուն
- Կադրեր՝ ինչպես են Հայոց Հայրապետն ու եկեղեցականները հաղթահարելով ոստիկանական պատնեշները հասնում Սարդարապատի հուշահամալիր
- Քաղաքական փորձ է արվում նսեմացնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դերը․ Արման Թաթոյան
- Մեր եկեղեցին չի՛ կրնար անտարբեր մնալ ի տես Հայրենիքի քանդումին․ Արամ Ա
- Ընդմիշտ կբացվեն բոլոր ճանապարհները Հայոց Հայրապետի և Իր առաջնորդությանը հանձնված Հայոց Եկեղեցու առջև
- Հայոց Հայրապետի ու եկեղեցականների նկատմամբ կատարվածը իշխանությունների ամոթալի ու ապազգային գործունեության հերթական դրվագն է. Մայր Աթոռ
- Քաղաքացիները Սարդարապատում «Սրբազան պայքար» գրությամբ ծաղկեպսակով ծածկել են Փաշինյանի անունից դրված ծաղկեպսակը
- Հանել-հեռացրել են Ամենայն հայոց կաթողիկոսի ծաղկեպսակը Սարդարապատի հուշահամալիրից. Ռուբեն վարդապետ Զարգարյան
- Շներ և շակալներ, ուրիշ բա չկա ասելու. Օգտատերերը՝ Սարդարապատի հուշահամալիր Կաթողիկոսի մուտքը խոչընդոտելու մասին
- Ոստիկանները խոչընդոտում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան